Մելիք-Բեգլարյանների ապարանք
Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտակայքում գտնվող 18-րդ դարի շինություն / From Wikipedia, the free encyclopedia
Մելիք-Բեգլարյանների ապարանք, ապարանք, որի ավերակները գտնվում են Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից 5-6 կիլոմետր արևմուտք՝ անտառապատ բլրի հյուսիսային լանջին։ Բլրի հարավային մասում գտնվում է Հոռեկա վանքը։ Ապարանքի կառուցման մասին հավաստի տեղեկություններ չեն պահպանվել։ Ավանդաբար այն վերագրվում է Գյուլիստանի Մելիք-Բեգլարյաններին և հիշատակվում 18-րդ դարի սկզբին։ Այդ առումով ուշագրավ է ապարանքի դիմաց գտնվող շինության կառուցմանը վերաբերվող (1727 թվական) արձանագրության հիշատակությունը։ Ապարանքի շրջապատում գտնվող մելիքական տոհմի ներկայացուցիչների տապանաքարերը ևս հիմք են տալիս ասելու, որ ապարանքը կառուցել են Մելիք-Բեգլարյանները` 18-րդ դարի սկզբին։