Միավորված ազգերի կազմակերպության օր
From Wikipedia, the free encyclopedia
Միավորված ազգերի կազմակերպության օր (ֆր.՝ Journée des Nations unies, չինարեն՝ 联合国日, անգլ.՝ United Nations Day, իսպ.՝ Día de las Naciones Unidas), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2-րդ նստաշրջանի որոշմամբ (№ 168 բանաձև) ամեն տարի՝ 1948 թվականից, նշվում է հոկտեմբերի 24-ին։ 1945 թվականին այդ օրը ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի կանոնադրությունը[1]։
1971 թվականին 26-րդ նստաշրջանում Գլխավոր ասամբլեան 2782 (XXVI) բանաձևում այդ օրը հռչակեց միջազգային տոն և առաջարկեց բոլոր պետություններին այն նշել որպես պետական տոն[2]։
ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ամեն տարի ուղերձով դիմում է համաշխարհային հանրությանը[3][4][5][6][7][8]։