From Wikipedia, the free encyclopedia
Միլգրեմի գիտափորձ կամ Միլգրեմի էֆեկտ (1961 թվականի հուլիս, ԱՄՆ, Կալիֆոռնիա, Նյու Հեյվեն, Եյլի համալսարան)[1], հեղինակություններին ենթարկվելու սոցիալական հոգեբանական վարքի պատճառներն ուսումնասիրող փորձարարական հոգեբանության գիտափորձ, պարտադրված սոցիալական դերի դեպքում մարդու վարքագծի հոգեվերլուծական ուսումնասիրություն, հոգեբան Սթենլի Միլգրեմին (անգլ.՝ Stanley Milgram 1933-1984) համաշխարհային ճանաչում բերած[2] հայտնի վիճահարույց գիտափորձը։ Նպատակն էր հասկանալ, թե մարդն ինչու, ինչպես և որքան է պատրաստ ցավ պատճառել, եթե դա իր աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում։ Միլգրեմի գիտափորձի ուսումնասիրությունները Զիգմունդ Ֆրոյդի ուսումնասիրությունների նման հանգեցրին մարդկային բնույթի մասին ընդունված տեսակետների հիմնովին վերանայման[2]։
Գիտափորձի ուսումնասիրության առարկան «ուսուցիչն» էր, որը հետևելով գիտափորձի ղեկավարի հրահանգներին, պատժում էր էլեկտրական աթոռ հիշեցնող նստարանին նստած «աշակերտին» յուրաքանչյուր սխալի համար հոսանքահարելով, չնայելով, որ իր գործողություններով ակնհայտ անտանելի ցավ է պատճառում։ Փորձարկվող «ուսուցիչները» քայլ առ քայլ կատարում էին ղեկավարի ցուցումները, անտեսելով իրենց իսկ բարոյական նորմերը, ներքին պայքարը, հակադրվելով իրենց իսկ խղճին։ Գիտափորձն անսպասելի բացահայտում էր, որ «հեղինակություններին հնազանդվելն այնպես խորն է արմատավորվել մեզանում, որ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է հնազանդվել հակադրվելով իր կամքին, նույնիսկ գիտակցելով անտեսել, որ իր գործողություններով լուրջ վնասվածք և տառապանք է պատճառում բացարձակապես անմեղ մեկին»[3]։ Դաժանության պատճառները հասկանալու համար իրականացվել է այս գիտափորձի որոշ փոփոխություններով բազմաթիվ այլ տարբերակներ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի տարբեր երկրներում[4]։
Այս հետազոտությունն առաջին անգամ նկարագրվել է 1963 թվականին «Անոմալ և սոցիալական հոգեբանություն ամսագրում» (Journal of Abnormal and Social Psychology) Եյլի համալսարանի հոգեբան Սթենլի Միլգրեմի «Հնազանդության վարքագծային ուսումնասիրություն»[5] (անգլ.՝ Behavioral Study of Obedience) հոդվածում։ 1974 թվականին «Հնազանդվել հեղինակությանը. փորձարարական դիտում»[3] (անգլ.՝ Obedience to Authority: An Experimental View) գրքում Միլգրեմը ներկայացրել է իր առավել մանրակրկիտ եզրակացությունները։
Գիտափորձն իրականացվել է 1961 թվականի հուլիսին, գեստապոյի ղեկավարներից ռազմական հանցագործ, հրեաների մասսայական ոչնչացման անմիջական պատասխանատու, Ադոլֆ Էյխմանի[6] Երուսաղեմում իրականացված դատավարությունից երեք ամիս անց[7]։ Էյխմանի պաշտպանությունը մյուս նացիստական հանցագործների նման հենվում էր միևնույն վկայության վրա.
Ես միայն հրամաններ եմ կատարել։ - I was only following orders. |
Բոլոր հոգեբույժները միևնույն կարծիքին էին.
Էյխմանը մյուս նացիստական հանցագործներից շատերի նման էր, որոնք ոչ այլասերված էին, ոչ էլ սադիստներ. նրանք եղել են և կան ահավոր և սարսափելիորեն նորմալ մարդիկ[8]։ |
Միլգրեմը մշակել էր հոգեբանական ուսումնասիրություն, որը պետք է պատասխաներ համընդհանուր տարածում գտած և մարդկությանը հուզող հարցին.
Հնարավոր է, որ Էյխմանը և Հոլոքոստ իրականացնող միլիոնավորները պարզապես հրաման էին կատարում։ Կարո՞ղ ենք նրանց բոլորին անվանել մեղսակիցներ։ |
Սթենլի Միլգրեմի նպատակն էր բացատրել Հոլոքոստի իրականացման սոցիալական պատճառները։ Որպես հրեա` նա անձնական հետաքրքրություն ուներ այդ ուսումնասիրության նկատմամբ։ Սակայն իրական նպատակն էր պարզել որոշ պատմաբանների (մասնավորապես Ուիլիամ Շիրերի, William Shirer (1904-1993)) առաջադրած «գերմանացիները տարբերվում են» (The Germans-are different) վարկածի[9][10] իսկությունը, հասկանալ, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Նացիստական Գերմանիայի շարքային քաղաքացիներն ինչպես կարող էին մասնակցել համակենտրոնացման ճամբարներում միլիոնավոր անմեղ մարդկանց ոչնչացմանը։ ԱՄՆ-ում իր փորձերի հաջող ընթացքից հետո Միլգրեմը պատրաստվում էր փորձարկման մասնակիցների հետ մեկնել Գերմանիա, որի բնակիչները, ինչպես նախապես ենթադրվում էր, ենթարկվելու հակում ունեն[10]։ Սակայն Նյու Հեյվենում (Կոնեկտիկուտ նահանգ) կատարած առաջին գիտափորձից պարզ դարձավ, որ Գերմանիա գնալու կարիք չկա և կարելի է հենց տեղում իրականացնել գիտական հետազոտությունը։
Ես այնքան հնազանդության հանդիպեցի, որ այն Գերմանիայում շարունակելու անհրաժեշտություն չեմ տեսնում[10]։ |
Հետագայում նման գիտափորձեր իրականացվեցին Հոլանդիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ավստրիայում և Հորդանանում։ Արդյունքը նույնն էր, ինչ որ ԱՄՆ-ում. մարդը հակված է հրահանգներ կատարել սոցիալական պատասխանատվությունից խուսափելու դեպքում[3][11]։
Փորձի հիմնական տարբերակի անդամները երեքն էին. փորձարար, փորձարկվող («ուսուցիչ») և մեկ այլ փորձարկվողի դերակատար («աշակերտ»)։ Փորձարարի հրահանգով աշակերտը պետք է սովորեր և զույգ-զույգ հիշեր տրված բառերի երկար ցանկը, իսկ «ուսուցիչը» պետք է աշակերտի հիշողությունը ստուգեր և պատժեր՝ յուրաքանչյուր սխալի համար ավելի ու ավելի ուժեղ էլեկտրական լիցք հաղորդելով։
Գիտափորձը մասնակիցներին ներկայացվում էր որպես հիշողության վրա ցավի ազդեցության ուսումնասիրություն։ «Խաղը» սկսելուց առաջ թղթերի ընտրությամբ, որոնցից մեկի վրա գրված էր աշակերտ, իսկ մյուսի վրա՝ ուսուցիչ, «վիճակահանություն» էր կատարվում։ Սակայն մտածված էր այնպես, որ ուսուցիչը լիներ փորձարկվողը, իսկ աշակերտը՝ դերասանը։ Վիճակահանությունից հետո ուսուցչի ներկայությամբ աշակերտը նստում է էլեկտրական աթոռ հիշեցնեղ բազկաթոռին, նրան կապում են այդ բազկաթոռին։ Հոսանքի հարվածը զգացնել տալու նպատակով ուսուցչին ցուցադրաբար հոսանքահարում են, որից հետո ուսուցիչը մտնում է մեկ այլ սենյակ, որտեղ նստում է գեներատորի դիմաց։
Գեներատորը արտաքինից իրական սարքի տեսք ուներ։ Դա մի արկղ էր, որի վահանակի վրա կար 30 անջատիչ, որոնցից յուրաքանչյուրի լարումը հաջորդի նկատմամբ 15-ական Վ բարձր էր (նվազագոյնը 15 Վ - առավելագույնը 450 Վ)։ Փորձարարը բացատրում էր ուսուցչին, որ անջատիչի ամեն մի սեղմումից աշակերտին համապատասխան լարում է փոխանցվում, իսկ անջատիչը բաց թողնելիս հոսանքի ազդեցությունը դադարում է։ Որպեսզի ուսուցիչը չշփոթեր անջատիչները, արդեն սեղմած անջատիչը ներքևի դիրքում էր մնում, որով պարզ երևում էր, թե ո՞ր անջատիչն էր արդեն միացվել։ Բացի այդ, յուրաքանչյուր անջատիչի տակ գրված էր իրեն համապատասխան լարումը և պարզաբանող արտահայտություններ.
Վերջին երկու անջատիչները պիտակավորված էին «X X X»:
Գեներատորի վահանակը բարձրորակ էր՝ սարքի նշանակության[12] և արտադրողի[13] մասին գրառումներով։ Վահանակի վրա տեղադրված էր սլաքային վոլտմետր։ Անջատիչը միացնելիս համապատասխան լամպը լուսավորվում էր, նաև լսվում էր ռելեի «բզզոցն ու ճտտոցը»։ Այլ կերպ ասած սարքը իրապես լուրջ տպավորություն էր թողնում կասկած չհարուցելով գիտափորձի իսկության մեջ։
Մանակիցների հետ ճեպազրույցից հետո ազդարարվում է գիտափորձի սկիզբը. ուսուցիչը կարդում է ասոցիատիվ բառազույգեր, որոնք պետք է հիշեր աշակերտը։ Որից հետո ուսուցիչը կարդում է զույգ բառերից մեկը և պատասխանի չորս տարբերակ։ Աշակերտը պետք է սեղմեր չորս կոճակներից այն մեկը, որը համապատասխանում է ճիշտ տարբերակին։ Աշակերտի պատասխանը երևում է ուսուցչի դիմաց դրված լուսատախտակի վրա։ Սխալի դեպքում ուսուցիչը հայտնում է, որ պատասխանը սխալ է և թե ինչ լարմամբ է պատժվում աշակերտը, սեղմում է հոսանքահարման համապատասխան կոճակը, որից հետո հնչեցնում է ճիշտ պատասխանը։ 15 վոլտ լարումից սկսելով ամեն սխալի համար ուսուցիչը աշակերտին պատժում է ամեն անգամ լարումն ավելացնելով 15 վոլտով, մինչև 450 վոլտ։ Այս սահմամային լարումից հետո փորձարարը պնդում է, որ ուսուցիչը պետք է կրկին սեղմի վերջին կոճակը (450 վոլտ)։ Գիտափորձն ավարտված է համարվում վերջին կոճակից երեք անգամ օգտվելուց հետո միայն։
Իրականում դերասանը, որը աշակերտի դերն էր կատարում, միայն ձևացնում էր, թե շոկային հարվածներ է ստանում։ Աշակերտի պատասխանները պլանավորված էին. յուրաքանչյուր ճիշտ պատասխանին հաջորդում էր երեք սխալը, այսինքն, երբ ուսուցիչը առաջին թերթի բառերի ավարտին էր հասնում, աշակերտի հարվածի չափը 105 վոլտ էր, որից հետո ուսուցիչը վերցնում էր բառերի ցանկի երկրորդ թերթը, իսկ փորձարարը պահանջում էր նորից սկսել 15 վոլտից, և առաջին թերթի բառերն այնքան կարդալ, մինչև աշակերտը կսովորի բոլոր զույգերը։ Այսպես ուսուցիչը աստիճանաբար մտնում էր իր դերի մեջ, վարժվում էր իր պարտականություններին։ Բացի այդ բացահայտ ցույց էր տրվում, որ գիտափորձը չի ավարտվելու հարցերի ցուցակը ավարտելուց հետո։ Եթե փորձարկվող ուսուցիչը տատանվում էր, ապա փորձարարը պահանջում էր հերթականությամբ արտաբերելով նախապես որոշված արտահայտություններից մեկը[14].
Եթե ուսուցիչը հրաժարվում էր շարունակել գիտափորձը, ապա արտաբերվում էր առաջին արտահայտությունը, եթե միևնույն է հրաժարվում էր, արտաբերվում էր երկրորդը, եթե կրկին հրաժարվում էր, ապա՝ հաջորդը և այլն։ Գիտափորձն ընդհատվում էր միայն վերջին արտահայտությունը հնչեցնելուց հետո հրաժարվելու դեպքում։ Սրանից բացի կար ևս երկու հատուկ արտահայտություն այն դեպքերի համար, եթե ուսուցիչը հարցնում էր, թե հարվածն արդյոք չի՞ վնասի աշակերտին, փորձարարը պատասխանում էր.
Եթե փորձարկվողը նկատում էր, որ աշակերտը հրաժարվում է շարունակել, փորձարարը պատասխանում էր.
Գիտափորձի ֆիլմը դիտելիս երևում է, որ գիտափորձի ընթացքից ելնելով փորձարարն ըստ անհրաժեշտության օգտագործում էր նաև այլ արտահայտություններ։ Օրինակ, որ ինքն է պատասխանատվություն կրում, եթե աշակերտի հետ որևէ բան կատարվի։ Միաժամանակ, Միլգրեմը ոչ մի կերպ չէր վախեցնում տարակուսող ուսուցիչներին։
Մասնակիցները ստանում էին 4,5 դոլլար դրամական փոխհատուցում գիտափորձին մասնակցելու համար։ Սակայն գիտափորձը սկսելուց առաջ փորձարարը զգուշացնում էր, որ գումարը վճարվում է լաբորատորիա գալու համար։ Այն անկախ փորձի ընթացքից նրանց է մնալու։ Հետագայում անցկացված 43 հետազոտվողներ, որոնք առանց փոխհատուցման էին մասնակցել գիտափորձին, բայց Եյլի համալսարանի ուսանողներ էին, նույն արդյունքներն են ցույց տվել[14]։
Գիտափորձը սկսելուց մի քանի օր առաջ Միլգրեմն իր գործընկեներին (Եյլի համալսարանի հոգեբանության ոլորտում մասնագիտացված ուսանողներ, շրջանավարտներ) խնդրել էր ծանոթանալ հետազոտության պլանին և փորձել կանխագուշակել, թե փորձարկվող-ուսուցիչներից քանիսն անկախ ամեն ինչից կշարունակեն լարումն ավելացնել մինչև փորձարարի կանգնեցննելը (450 Վ)։
Հետևաբար անսպասել էին արդյունքները։ Կանխագուշակումներին հակառակ փորձարկվողների մեծ մասը ենթարկվելով փորձարարի հրահանգներին շարունակել են պատժել աշակերտին նույնիսկ այն ժամանակ, երբ նա բղավում և ոտքով հարվածում էր պատին։ Գիտափորձը ստիպեց վերանայել մարդկային բնույթի մասին տեսակետները։ Այս հետազոտությունը մարդկանց ստիպում է մտածել.
Արդյոք ես կկարողանայի՞ չսեղմել հոսանքահարող անջատիչը[2]։ |
Գիտափորձի առաջին տարբերակում, որը նկարագրված է «Behavioral Study of Obedience» հոդվածում[14], «աշակերտը» գտնվում էր «ուսուցչի» հարևան ձայնամեկուսացված սենյակում։ «Ուսուցիչը» չէր լսում «աշակերտի» ձայնը, սակայն 300 Վ-ի դեպքում աշակերտը սկսում էր ծեծել ուսուցչի պատը։ Որից հետո աշակերտը դադարում էր վահանակի միջոցով պատասխանել ուսուցչի հարցերին։ Փորձարարը պահանջում էր 5—10 վրկ պատասխանների բացակայությունը մեկնաբանել որպես սխալ պատասխան և անցնել հաջորդ հարվածին։ Հաջորդ հոսանքահարումից հետո (315 Վ) աշակերտը, առանց վահանակի միջոցով պատասխանելու, թակում էր պատը։ Հետագայում ո՛չ պատասխան էր հնչում, ո՛չ էլ թակոց։
Հիմնական տարբերակի փորձերից մեկում 40 փորձարկվողներից 26-ը զոհին խղճալու և ինքնուրույն դադարեցնելու փոխարեն շարունակել են ավելացնել լարումը (մինչև 450 Վ), քանի դեռ չի հնչել գիտափորձի ավարտի մասին փորձարարի հրահանգը։ Փորձարկվողներից միայն հինգն (12,5 %) են կանգ առել 300 Վ-ի ժամանակ, երբ զոհն սկսել է արտահայտել իր առաջին դժգոհության նշանները (պատը թակել) և պատասխաններ չտալ։ Եվս չորսը (10 %) կանգ են առել 315 Վ լարման վրա, երբ զոհը երկրորդ անգամ է պատը թակել, պատասխան չտալով։ Երկուսը (5 %) հրաժարվել են շարունակել 330 Վ մակարդակի դեպքում, երբ զոհը դադարել է պատասխանել և պատը թակել։ Մեկական մարդ դադարել է կոճակները սեղմել հաջորդ երեք մակարդակներում (345, 360 և 375 Վ)։ 40 հոգուց 26-ը հասել են վահանակի մինչև վերջին նշանին։
Ցուցաբերված դաժանությունը ստացել է մի քանի մեկնաբանություն.
Այս տեսակետներին պատասխանելու նպատակով Միլգրեմը մեկ տարվա ընթացքում 19 գիտափորձ է իրականացրել (որոշ փոփոխություններով)։ Արդյունքում այդ տեսակետներից և ոչ մեկը չի հաստատվել[1]։
Եյլի համալսարանի հեղինակության ազդեցությունը պարզելու նպատակով Միլգրեմը կրկնել է գիտափորձը Բրիջպորտում (Կոնեկտիկուտ նահանգ) «Բրիջպորտի հետազոտական ասոցիացիա» կոմերցիոն կազմակերպություն ցուցանակի ներքո՝ բացառելով Եյլի համալսարանի մասին որևէ հիշատակում։ Արդյունքներն առանձնապես չեն տարբերվել. փորձին մինչև վերջ մասնակցել են փորձարկվողների 48 % -ը։
Գիտափորձի մեկ այլ օրինակով Միլգրեմը ցույց է տվել, որ սեռը էական ազդեցություն չի ունեցել փորձարկման արդյունքների վրա։ Կին-ուսուցիչները ճիշտ նույն վարքագիծն են ցուցաբերել, ինչ որ Միլգրեմի առաջին փորձի մասնակից տղամարդիկ։ Այդպիսով հերքվել է կանանց փափկասրտության մասին լեգենդը։
Էլեկտրական հարվածի վտանգավորությունը գիտակցելու գործոնը պարզելու նպատակով Միլգրեմն իրականացրել է լրացուցիչ գիտափորձ։ Այդ նպատակով աշակերտին ուղեցույց էր տրվել սրտի խնդիրների մասին հայտնել և զգուշացնել, որ չի դիմանա ուժեղ հոսանքահարմանը։ Գիտափորձի ընթացքում աշակերտը բղավել է․ «Վերջ։ Բաց թողեք ինձ այստեղից։ Ես Ձեզ ասում էի, որ իմ սիրտը հիվանդ է։ Սիրտս լավ չի։ Ես հրաժարվում եմ շարունակել։ Բաց թողեք ինձ։»։ Սակայն ուսուցչի վարքն անփոփոխ է մնացել. փորձարկվողները (65 %) բարեխղճորեն կատարել են իրենց պարտականությունները՝ լարումն առավելագույնի հասցնելով։
Ենթադրությունը, թե փորձարկվողները հոգեկան խանգարումներով մարդիկ են եղել (կամ հնազանդվելու հատուկ հակվածություն ունեին) նույնպես անհիմն է եղել։ Փորձարկվողներն ըստ տարիքային, մասնագիտական և կրթական մակարդակի միջին վիճակագրական քաղաքացիներ են եղել։ Առավել ևս փորձարկվողները հատուկ թեստեր են անցել, որոնց պատասխաննրով հնարավոր էր բնութագրել նրանց անհատականությունը։ Այդ թեստերը ցույց են տվել, որ մասնակիցները լիովին նորմալ և բավական կայուն հոգեկերտվածք ունեցող մարդիկ են եղել։ Փաստացի նրանք ոչնչով չեն տարբերվել սովորական մարդկանցից և, Միլգրեմի խոսքերով, «նրանք հենց մենք ենք»։
Այն ենթադրությունը, թե փորձարկվողները բավականություն էին ստանում զոհի տառապանքներից, այսինքն սադիստներ են եղել, հերքելու նպատակով ևս մի քանի գիտափորձեր են կատարվել։
Եթե Միլգրեմը իրավացի էր և գիտափորձի մասնակիցները մեզ նման մարդիկ են եղել, ապա «Ի՞նչն է ստիպում մարդկանց նման կերպ վարվել» հարցը ձեռք է բերում անձնական բնույթ․ «Ի՞նչն է ստիպում մեզ նման կերպ վարվել»։
Միլգրեմը վստահ էր, որ մեզանում խորապես արմատավորվել է հեղինակություններին հնազանդվելու անհրաժեշտության գիտակցությունը։ Նրա կարծիքով էական դեր է կատարել «ղեկավարին» բացահայտորեն հակադրվելու փորձարկվողների անկարողությունը։
Այս ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նորմալ հասուն մարդիկ ընդունակ են արտառոց ընդգծված պատրաստակամությամբ հետևել հեղինակությունների ցուցումներին և հայտնի չէ որքան հեռու գնալ։ |
Միլգրեմը հիմնավորումներ է բերել, որոնք հաստատել են իր եզրակացությունները։ Նրա համար ակնհայտ էր, որ եթե հետազոտողը չպահանջեր գիտափորձը շարունակել, ապա փորձարկվողները արագորեն դուրս կգային խաղից։ Նրանք չէին ցանկանում կատարել հանձնարարությունը և տանջվում էին, տեսնելով իրենց զոհի տառապանքները։ Փորձարկվողները աղերսում էին փորձարարին թույլ տալ դադարեցնել, սակայն երբ դա նրանց թույլ չէր տրվում, ապա նրանք շարունակում էին սեղմել կոճակները։ Միաժամանակ այդ ընթացքում փորձարկվողները դողում էին, քրտնում, բողոքի խոսքեր էին փնթփնթում և կրկին աղերսում էին զոհին ազատել, բռնում էին գլուխները, բռունցքներն այնպես ամուր էին սեղմում, որ եղունգները խրվում էին ափի մեջ, շրթունքներն այնպես էին կծում, որ արյունոտում էին, իսկ ոմանք սկսում էին նյարդայնորեն քրքջալ։
Միլգրեմը լրացուցիչ գիտափորձերի միջոցով ստացել է իր ենթադրությունների իրավացիությունը վկայող առավել համոզիչ տվյալներ։
Միլգրեմը գիտափորձի սցենարում էական փոփոխություններ կատարելով փորձել է համոզվել հեղինակություններին ենթարկվելու մարդկանց հակվածության իր նախնական եզրակացության մեջ։ Սցենարներից մեկում հետազոտողը ուսուցչին հանձնարարում էր կանգնեցնել գիտափորձը, իսկ այդ ընթացքում աշակերտը համարձակորեն պնդում էր շարունակել։ Արդյունքն ավելին, քան խոսուն էր. եթե շարունակել պահանջում էր իր նման փորձարկվողը, ապա դեպքերց 100 %-ում փորձարկվողները հրաժարվում էին թեկուզ մեկ լրացուցիչ էլեկտրական լիցք հաղորդել։ Մեկ այլ դեպքում հետազոտողը և երկրորդ փորձարկվողը դերերով փոխվում էին այնպես, որ աթոռին կապվում էր փորձարարը։ Ընդ որում երկրորդ փորձարկվողը ուսուցչին հրամայում էր շարունակել, այն դեպքում, երբ հետազոտողը համառորեն բողոքում էր։ Այս դեպքում նույնպես որևէ մեկը կոճակ չի սեղնել։
Գիտափորձի սցենարներից մեկում ուսուցիչը հանդիպում է երկու հետազոտողների տարաձայնությանը. նրանցից մեկը ուսուցչին հրամայում էր կանգ առնել, երբ զոհը աղերսում է ազատել իրեն, իսկ մյուսը պնդում էր շարունակել գիտափորձը։ Հրահանգների հակասությունից շփոթված փորձարկվողները հայացքը մի հետազոտողից մյուսին տեղափոխելով խնդրել են համաձայնեցված գործել և մեկ հրահանգ տալ, որ հնարավոր լինի կատարել առանց երկմտելու։ Երբ հետազոտողները շարունակել են «վիճել», ապա «ուսուցիչները» փորձել են հասկանալ, թե նրանցից ո՞րն է գլխավորը։ Արդյունքում, հեղինակության հարցում կողմնորոշվելու հնարավորությունից զրկված ուսուցիչներից յուրաքանչյուրը գործել է ելնելով իր անձնական համոզմունքներից և դադարեցրել է «պատժել» աշակերտին։
Լրացուցիչ գիտափորձերի այն տարբերակներում, երբ աշակերտը ուսուցչի հետ միևնույն սենյակում է գտնվել, հնազանդության մակարդակը ցածրացել է։
Միևնույն սենյակում կատարված Միլգրեմի գիտափորձերից մեկում աշակերտը հարվածը ստանում էր մետաղական թիթեղին ձեռքով դիպչելու դեպքում։ 150 վ լարման դեպքում, երբ աշակերտը հրաժարվում էր ձեռքը թիթեղին մոտեցնել, փորձարարը ուսուցչից պահանջում էր բռնել աշակերտի ձեռքը և ստիպողաբար դնել մետաղական թիթեղի վրա։ Այդ դեպքում հնազանդության մակարդակն է՛լ ավելի ցածր է եղել։ Այսինքն, զոհի հետ անմիջական շփումը հակազդում է հնազանդությանը։
Գիտափորձի տարբերակների այլ սցենարներում մասնակցում էին ևս մեկ կամ երկու լրացուցիչ ուսուցիչներ, որոնց դերը կատարում էին դերասաններ։ Այն տարբերակում, երբ դերասան-ուսուցիչը պնդել է շարունակել, ապա 40 փորձարկվողներից միայն 3-ն են դադարեցրել գիտափորձը։ Մեկ այլ տարբերակում, երբ երկու դերասան-ուսուցիչներն են հրաժարվել գիտափորձը շարունակել, ապա 40 փորձարկվողներից 36-ը նույնպես հրաժարվել են։
2002 թվականին Թոմաս Բլասը Մերիլենդի համալսարանից «Psychology Today» ամսագրում հրատարակել է Միլգրեմի գիտափորձերի բոլոր կրկնությունների արդյունքները, որոնք կատարվել էին ԱՄՆ-ում (61 % արդյունք) և այլ երկրներում (66 % արդյունք)։ Նվազագույն արդյունքը 28 % էր, իսկ առավելագույնը՝ 91 %։ Գիտափորձի իրականացման արդյունքների լուրջ տարբերություններ չեն գրանցվել իրականացման տարեթվից կախված։
2015 թվականին Լոնդոնի համալսարանական քոլեջից Պատրիկ Հագարդը Բրյուսելի Ազատ համալսարանի գործընկերների հետ միասին իրականացրել է նոր ուսումնասիրություն, որում գիտափորձը էլ ավելի բարդացրել են։ Այդ գիտափորձի ընթացքում, որը ներառում էր ЭЭГ (էլեկտրոէնցեֆալոգրամա), պարզվել է, որ մարդն իրենից հեռացնում է պատասխանատվությունը անկախ հրամանի բնույթից։ «Կատարելով ուրիշի հրամանները մարդիկ իրենց համարում են ուրիշի կամքը կատարող կամազուրկ կատարողներ»[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.