Միլուտին Միլանկովիչ
From Wikipedia, the free encyclopedia
Միլուտին Միլանկովիչ (սերբ.՝ Милутин Миланковић, մայիսի 16 (28), 1879[1][2][3][…], Dalj[4] - դեկտեմբերի 12, 1958(1958-12-12)[1][2][3][…], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն[5][4]), ազգությամբ սերբ քաղաքացիական ինժեներ, կլիմայագետ, գեոֆիզիկոս, աստղագետ-աստղաֆիզիկոս և գիտության հանրահռչակող։
Միլուտին Միլանկովիչ սերբ.՝ Милутин Миланковић | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16 (28), 1879[1][2][3][…] Dalj[4] |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1958(1958-12-12)[1][2][3][…] (79 տարեկան) Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն[5][4] |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Հարավսլավիայի Թագավորություն |
Դավանանք | ուղղափառություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, պրոֆեսոր, աստղագետ, ճարտարագետ, գրող, քաղինժեներ, աստղաֆիզիկոս, ֆիզիկոս, գիտաֆանտաստիկ գրող, երկրաֆիզիկոս և կլիմայաբան |
Հաստատություն(ներ) | Բելգրադի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն և աստղագետ |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Լեոպոլդինա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Ալմա մատեր | Վիեննայի տեխնիկական համալսարան (1902) |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[6][7] և սերբերեն[7] |
Գիտական ղեկավար | Emanuel Czuber? և Johannes Brick?[8] |
Եղել է գիտական ղեկավար | Tatomir Anđelić?[8] |
Ստորագրություն | |
Milutin Milanković Վիքիպահեստում |
Հայտնի է սառցե դարաշրջանների իր տեսությամբ, որի համաձայն` Երկրի ուղեծրի պարամետրերի պարբերական փոփոխությամբ պայմանավորված` Երկիրն ունենում է կրկնվող սառցաշրջաններ. դրանք ներկայումս հայտնի են Միլանկովիչի փուլեր անունով։ Բացի այդ` նա բնորոշել է Արեգակնային համակարգի մյուս մոլորակների կլիմանայական պայմանները։ Միլանկովիչը փոփոխություններ է մտցրել հուլյան օրացույցում, մշակել է նոր հուլյան օրացույցը, որ ընդունել են ուղղափառ մի շարք եկեղեցիներ (բացի ռուսական, վրացական, երուսաղեմյան, սերբական եկեղեցիներից), հունական եկեղեցին։