From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Սվետին (ռուս.՝ Михаил Семёнович Светин, դեկտեմբերի 11, 1929[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 30, 2015, Գատչինա, Լենինգրադի մարզ, Ռուսաստան[2]), թատրոնի և կինոյի խորհրդային ռուս դերասան։ ՌԴ ժողովրդական արտիստ (1996)[3]։
Միխայիլ Սվետին | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1929[1] |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 30, 2015 (85 տարեկան) |
Մահվան վայր | Գատչինա, Լենինգրադի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Սերաֆիմովսկոե գերեզմանատուն |
Կրթություն | Կիևի Գլիերի անվան երաժշտության ինստիտուտ (1958) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և դերասան |
Ակտիվ շրջան | 1975-2015 |
Ժանրեր | կատակերգություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Միխայիլ Սվետինը ծնվել է 1930 թվականին, Կիևում։ 1948 թվականին ընդունվել է Կիևի երաժշտական ուսումնարանի հոբոյի դասարան։ 1950 թվականին երկրորդ կուրսից անցել է բանակային ծառայության, որն անցկացրել է Կիևի բարձրագույն ինժեներային ռադիոտեխնիկական ուսումնարանի զինվորական նվագախմբում։ Զորացրվելուց հետո ընդունել է ժամկետային ծառայություն անցնելու առաջարկը։ Նվագախմբի ծառայությունը համատեղել է երաժշտական ուսումնարանի ուսման հետ, այնուհետև մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (ԳԻՏԻՍ) ընդունվելու նպատակով, բայց քննությունները չի կարողացել հանձնել։ Ընդունվել է Արկադի Ռայկինի գլխավորած թատրոնի օժանդակ կազմ, սակայն երկար չի աշխատել։
1958 թվականին Միխայիլ Սվետինը մեկնել է Կամիշին արվարձան։ Եղել է Իրկուտսկի, Պետրոպավլովսկի (Ղազախստան), Պենզայի, Կեմերովոյի դրամատիկական թատրոնների դերասան, երաժշտություն է դասավանդել դպրոցում։ Կարճ ժամանակ աշխատել է որպես Կիևի օպերետի թատրոնի դերասան[4]։ 1980-2015 թվականներին եղել է Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոնի դերասան[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.