Միկրոէկոնոմիկա
From Wikipedia, the free encyclopedia
Միկրոէկոնոմիկան կամ միկրոտնտեսագիտություն (հին հունարեն՝ μικρός - «փոքր», οἶκος - «տուն», νόμος - «օրենք»), գիտություն, որն ուսումնասիրում է տնտեսական գործակալների գործունեությունը իրենց արտադրական, բաշխիչ, սպառողական և փոխանակման գործունեության ընթացքում։ Միկրոէկոնոմիկան զբաղվում է հետևյալ հիմնական ուղղությունների ուսումնասիրությամբ։
- Սպառողի հիմնական խնդիրը - ինչու են գործակալները ընտրում հենց տվյալ բարիքների հավաքածուն (որպես օրենք վերջնական սպառման նպատակով)։
- Արտադրողի հիմնական խնդիրը - ինչպես և ինչու արտադրող գործակալները ընտրում են տվյալ արտադրության գործոնների հավաքածուները և արտադրության կառուցվածքները։
- Շուկայական հավասարակշռությունը և շուկայի կառուցվածքը։
- Ընդհանուր հավասարակշռություն - ինչպես և ինչու են ձևավորվում ապրանքների և ծառայությունների գները, ինչպես է ընթանում տարբեր ենթադրությունների փոխանակությունը, երբ է շուկան տնտեսապես արդյունավետ։
- Տեղեկատվության ասիմետրիան - ինչպես և ինչու տնտասական գործակալների տեղեկատվական բազմությունների անհամատեղելիությունը կարող են հանգեցնել տնտեսական անարդյունավետությանը։
- Արտաքին էֆեկտներ (էքստերնալներ) - ինչպես և ինչու սեփական ընտրության հնարավորությունը կարող է անուղղակիորեն ազդել այլ գործակալների որոշումների վրա և հանգեցնել տնտեսական անարդյունավետությանը։
- Հասարակական բարիքներ - ինչպես և ինչու տնտեսական բարիքների որոշ ձևերի առկայությունը կարող է հանգեցնել տնտեսական արդյունավետությանը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միկրոտնտեսագիտությունը տնտեսական երևույթները դիտարկում է երկու հիմնական մոտեցմամբ՝
- տնտեսական ատոմիզմ- երբ ուսումնասիրությունները կենտրոնացվում են առանձին տնտեսական սուբյեկտների վարքի վրա,
- տնտեսական ռացիոնալիզմ- որի էությունն այն է, որ տարբեր տնտեսական իրավիճակներում տնտեսական գործակալների վարքը դիտարկվում է որպես խելամիտ, այսինքն դիտարկվում է տվյալ որոշման վնասներն ու օգուտները ձեռնարկատիրոջ համար առավելագույն շահույթ ստանալու, իսկ սպառողի համար առավելագույն օգուտ ստանալու տեսանկյունից։