![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/Admiral_Michelle_J._Howard_VCNO.jpg/640px-Admiral_Michelle_J._Howard_VCNO.jpg&w=640&q=50)
Միշել Հովարդ
From Wikipedia, the free encyclopedia
Միշել Ջանին Հովարդ (անգլ.՝ Michelle Janine Howard, ապրիլի 30, 1960(1960-04-30)[1], March Air Reserve Base, Ռիվերսայդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռազմական գործիչ, ԱՄՆ ռազմածովային նավատորմի ծովակալ, հայտնի է որպես չորսաստղանի ծովակալի կոչմանը հասած առաջին ամերիկացի կինը։ Եղել է ռազմածովային գործողությունների 38-րդ ղեկավարի տեղակալը 2014 թվականին հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի մայիսի 31-ը։
Միշել Հովարդ | |
![]() | |
Կրթություն՝ | ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա, ԱՄՆ հրամանատարական-շտաբային քոլեջ և Gateway High School? |
---|---|
Մասնագիտություն՝ | սպա |
Ծննդյան օր | ապրիլի 30, 1960(1960-04-30)[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | March Air Reserve Base, Ռիվերսայդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | navy.mil/navydata/bios/navybio.asp?bioID=394 |
Պարգևներ | |
Ծնվել է Կալիֆոռնիայի ավիաբազայում, ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպայի ընտանիքում։ Դեռ մանկության տարիներին բախվել է խտրականության` ըստ սեռի և մաշկի գույնի։ 1982 թվականին ԱՄՆ զինված ուժերում կանանց ծառայության սահմանափակումները վերացնելուց հետո նա ավարտել է Միացյալ Նահանգների ռազմածովային ակադեմիան և ընդունվել է Միացյալ Նահանգների նավատորմ։ Սկսելով ծառայությունը USS Lexington-ում, այնուհետև զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան պաշտոններ։ Նա մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների, այդ թվում՝ Պարսից ծոցի պատերազմում։
1998 թվականին ավարտել է ԱՄՆ բանակի հրամանատարաշտաբային գլխավոր քոլեջը։ Հաջորդ տարի նշանակվել է «USS Rushmore» մեծ դեսանտային նավի հրամանատար՝ այդ պաշտոնում դառնալով առաջին աֆրոամերիկուհի կինն ամբողջ նավատորմում։ Զբաղեցրել է մի քանի հրամանատարական պաշտոններ, որտեղ հաճախ առաջին և միակ կինն էր։ 2006 թվականին Միշելն ստացել է դերծովակալի ցածր աստիճանի, 2009 թվականին՝ վերին աստիճանի, իսկ 2012 թվականին՝ փոխ-ծովակալի կոչում։ 2014 թվականին դարձել է լիարժեք ծովակալ՝ դառնալով առաջին կինն այդ կարգավիճակում ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում։ Դրանից հետո զբաղեցրել Է ռազմածովային գործողությունների ղեկավարի տեղակալի (2014-2016) և ԱՄՆ ռազմածովային «Եվրոպա»-«Աֆրիկա» ուժերի (2016-2017) հրամանատարի պաշտոնները։ 2017 թվականին նա 35 տարի մարտական ծառայությունից հետո թոշակի է անցել։ Ամուսնացած է նախկին ծովայինի հետ, երեխաներ չունի։ Արժանացել է բազմաթիվ ռազմական և հասարակական, այդ թվում` արտասահմանյան մրցանակների։