Միջանձնային հարաբերություններ
From Wikipedia, the free encyclopedia
Միջանձնային հարաբերություններ, խմբային հոգեկան երևույթներ, որոնք առաջ են գալիս սոցիալական խմբի անդամների փոխադարձ ընկալման ու հաղորդակցության հետևանքով։ Կարելի է անվանել նաև ներխմբային հարաբերություններ։
Միջանձնային հարաբերությունների ամբողջությունը հանգեցնում է հատուկ երևույթի՝ ներխմբային կլիմայի ստեղծման։
Միջանձնային հարաբերությունների բնույթից է կախված (մասնավորապես) խմբի անդամների հոգեբանական համատեղելիությունը կամ անհամատեղելիությունը։
Գործունեության նպատակների ձեռքբերմանը նպաստող միջանձնային հարաբերությունների ստեղծումը խմբի կառավարման կարևորագույն նպատակներից մեկն է։