հայ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Միքայել Սերգեյի Մելքումյան (ապրիլի 1, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական-քաղաքական գործիչ, տնտեսագետ, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարման Ազգային ժողովների պատգամավոր, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ[1]։ 6-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ[2]։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահն է։
Միքայել Մելքումյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1983) |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ծնողներ | հայր՝ Սերգեյ Մելքումյան |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Բարգավաճ Հայաստան |
Ծնվել է 1962 թվականի ապրիլի 1-ին՝ Երևանում։ Ծառայել է խորհրդային բանակում։
1983 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ 1987 թվականին նույն համալսարանում ստացել է ասպիրանտի որակավորում։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է։
1987-1990 թվականներին որպես դասախոս աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի արդյունաբերության էկոնոմիկայի ամբիոնում։ 1999-2000 թվականներին զբաղեցրել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ 2000 թվականից ՀՊՏՀ-ի միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է։ 2000-2003 թվականներին եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ։
2012 թվականի մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ընտրվել է 5-րդ գումարման, 2017 թվականի ապրիլի 2-ին՝ «Ծառուկյան» դաշինքից 6-րդ գումարման, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր։
Ամուսնացած է, ունի երեք որդի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.