իռլանդացի-կանադացի մաթեմատիկոս From Wikipedia, the free encyclopedia
Մյուրիել Քենեթ Ուելս (անգլ.՝ Muriel Kennett Wales, հունիսի 9, 1913[1], Բելֆասթ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - օգոստոսի 8, 2009[1], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1]), իռլանդացի-կանադացի մաթեմատիկոս։ Համարվում է Իռլանդիայում ծնված առաջին կինը, որը մաքուր մաթեմատիկայի մագիստրոսի կոչում է ստացել[5][6]։
Մյուրիել Քենեթ Ուելս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1913[1] Բելֆասթ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Մահացել է | օգոստոսի 8, 2009[1] (96 տարեկան) Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Կանադա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Մոնրեալի լաբորատորիա[2], Blue Star Line?[3] և Չոք Ռիվեր լաբորատորիա[2] |
Ալմա մատեր | Բրիտանական Կոլումբիայի համալսարան (1937)[2] և Տորոնտոյի համալսարան (1940)[2] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Samuel Beatty?[4] |
Մյուրիել Քենեթը ծնվել է 1913 թվականի հունիսի 9-ին Բելֆաստում։ 1914 թվականին նրա մայրը տեղափոխվել է Վանկուվեր և կրկին ամուսնացել, ուստի Մյուրելը հայտնի է իր մոր նոր ազգանվամբ՝ Ուելս[7]։
Մյուրիել Քենեթը նախ սովորել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանում (բակալավրի աստիճան՝ 1934 թվականին, մագիստրոսի աստիճան՝ 1937 թվականին, պաշտպանելով Determination of Bases for Certain Quartic Number Fields ատենախոսությունը)[8]։ 1941 թվականին գիտությունների դոկտորի աստիճան ստացել է Տորոնտոյի համալսարանից Theory Of Algebraic Functions Based On The Use Of Cycles (Ցիկլերի օգտագործման վրա հիմնված հանրահաշվական գործառույթների տեսություն) ատենախոսության համար (գիտական ղեկավարն է եղել Սամուել Բիթին)[9] (նա ինքը առաջին մարդն է, որը 1915 թվականին Կանադայում ստացել է մաթեմատիկայի դոկտորի կոչում)[10]։
1940-ական թվականների մեծ մասն աշխատել է Տորոնտոյում և Մոնրեալում ատոմային էներգիայի բնագավառում, սակայն 1949 թվականին վերադարձել է Վանկուվեր, որտեղ աշխատել է խորթ հոր բեռնափոխադրման կազմակերպությունում[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.