բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Մոլոսորգո, ղանղուրդան, Ջոնսոնի խոտ, բարի լույս (անգլ.՝ Sorghum halepense), դաշտավլուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա կոճղարմատավոր բույս, մոլախոտ։
Մոլասորգո | |
Մոլասորգո | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Կորեկայիններ (Panicoideae) |
Տրիբա | Andropogoneae |
Ենթատրիբա | Andropogoninae |
Ցեղ | Սորգո (Sorghum) |
Տեսակ | Մոլասորգո (S. halepense) |
Միջազգային անվանում | |
Sorghum halepense Pers., 1805 |
1-2 մ ցողունի բարձրությամբ բույս է, որի ծաղկաբույլը հուրան է։ Կոճղարմատները հատվածավոր են, հաստ միջհանգույցներով և հանգույցներով։ Դրանց հիմնական զանգվածը տարածվում է մինչև 20 սմ, առանձին արմատները թափանցում են մինչև 60-80 սմ։ Բազմանում են հիմնականում վեգետատիվ ճանապարհով, մասամբ՝ սերմերով։ Տարածված է միջերկրածովյան երկրներից մինչև Հնդկաստան և Չինաստան։ Հանդիպում է նաև Ղրիմում, Կովկասում և Միջին Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, ինչպես նաև Զանգեզուրի և Վայքի ցածրադիր գոտիների ջրովի հողերում։ Աղբոտում է առավելապես շարահերկ (խորդենի, բամբակ, կենաֆ), բոստանաբանջարանոցային կուլտուրաների ցանքերը, խաղողի այգիները։
150 սմ բարձրությամբ, մերկ, ուղղաձիգ և հարթ ցողունով, գծային-նշտարաձև տերևներով, թունավոր, բազմամյա խոտաբույս է։ Ծաղիկները հավաքված են երկար հուրաններում[1]։
Որպես մոլախոտ աճում է ցանքսերում։ Հանդիպում է Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի մարզերում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են սերմերի և արմատների թուրմը։ Կոճղարմատները պարունակում են շաքարներ, օսլա, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ և այլն։ Սորգոն հայտնի տեխնիկական, պարենային կերաբույս է և անասնակեր։ Բույսի արմատների և կոճղարմատների ջրային թուրմն օգտագործում են նևրալգիայի և ռևմատիզմի բուժման համար։ Բուժական նպատակով այժմ գրեթե չի գործածվում[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 674)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.