From Wikipedia, the free encyclopedia
Մոնմութ (անգլ.՝ Monmouth, ˈmɒnməθ), Ուելսի (Մեծ Բրիտանիա) հարավ-արևելքում գտնվող Մոնմութշիր գավառի պատմական մայրաքաղաք։ Գտնվում է Մոննո և Ուայ գետերի գետակցում՝ երկրի սահմանից ոչ շատ հեռու։ Բնակավայրի անվանումը՝ «Մոնմոյի բերան», կապվում է Մոնմոյի հետ։ Ուելսի գետի անվանումը՝ Mynwy, նշանակում է «սրընթաց»։ Քաղաքն ի սկզբանե հայտնի էր Abermynwy («Մոնմոյի բերանը») անվամբ, այնուհետև՝ 17-րդ դարում՝ որպես Trefynwy («Մոնմոյի քաղաք»)[2]։ Զանգվածային լրատվության միջոցներում Մոնմութը հայտնի է որպես աշխարհում առաջին «Վիքիպեդիայի քաղաք»[3]։
Բնակավայր | ||
---|---|---|
Մոնմութ | ||
անգլ.՝ Monmouth[1] վալլիերեն՝ Trefynwy[1] | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Համայնք | Մոնմութշիր | |
Ժամային գոտի | ECG | |
Հեռախոսային կոդ | 01600 | |
Փոստային դասիչ | NP25 | |
Պաշտոնական կայք | monmouth.gov.uk | |
| ||
Բրիտանական հնագիտության խորհուրդը (Council for British Archaeology) Մոնմութը հռչակել է Մեծ Բրիտանիայի պատմական առաջին 10 քաղաքներից մեկը[4]։ Մոնմութի առաջին բնակավայրը եղել է հռոմեական Բլեստիոն (Blestium) ամրոցը. քաղաքի կենտրոնում հայտնաբերվել են հռոմեական մետաղադրամներ և խեցեղեն։ 2-4-րդ դարերում այստեղ, ըստ երևույթին, աշխատանքներ են իրականացվել երկաթով, որի հումքը եկել է Գոբանիումից (Gobannium) և Արիկոնիումից (Ariconium)[5][6]։
Բրիտանիայում հռոմեական տիրապետության ավարտից հետո այս տարածքը դարձել է Էրգինգի թագավորության հարավային եզրը։ Միակ ապացույցը, որ բնակչությունը շարունակել է գոյություն ունենալ, 7-րդ դարի արձանագրությունն է քաղաքում գտնվող եկեղեցու մասին, որը նվիրված է Կադոկ Իմաստունին։ 1056 թվականին Գրիֆիդ Ափ Լլիվելինն ավերել է այս տարածքը[6]։
Այն բանից հետո, երբ Անգլիան 1066 թվականին նվաճվել է նորմանների կողմից, Հերֆորդ կոմսությունը հանձնվել է Վիլյամ Թագավորի դաշնակից Ուիլյամ Ֆից-Օսբուրնին։ Նա պատասխանատու էր տարածքը պաշտպանելու համար. կառուցվել է նոր ամրոց՝ անցումներն ու պաշարները վերահսկելու նպատակով։ Սկզբնապես այն մոտ և բեյլի էր, ժամանակի ընթացքում ամրոցը վերակառուցվել է քարով և ամրացվեց։ Ամրոցի շուրջը ձևավորվել է մի քաղաք, մոտ 1075 թվականին ստեղծվել Բենեդիկտյան վանքը։
Քաղաքը գրանցվել է «Domesday» գրքում և շարունակել աճել։ 12-րդ դարից սկսել է զարգանալ որպես քաղաքամերձ բնակավայր։ Քաղաքը զբաղվում էր երկաթի առևտրով, դարբնոցներն աշխատում էին տեղական հանքաքարի և ածուխի օգտագործմամբ[7]։
1233 թվականին քաղաքում տեղի է ունեցել խոշոր մարտ՝ Հենրի III թագավորի և բարոնների կողմնակիցների պայքարի շրջանակներում։ Մարտից հետո ամրոցն ընդլայնվել է։ Մոտ 1300 թվականին կառուցվել են քաղաքի պարիսպները և ամրապնդվել է Մոննոյի կամուրջը։ Այժմ այն հետիոտնային կամուրջ է, որը Մեծ Բրիտանիայում միակ պահպանված կամուրջն է, իսկ Եվրոպայում՝ այդպիսի երեքից մեկը[5][8]։
Թագավոր Էդուարդ II-ը ժամանակավորապես բանտարկվել էր տեղի ամրոցում կնոջ՝ Իզաբելլայի, և նրա սիրահար Ռոջեր Մորտիմերի դավադրությունից հետո։ 14-րդ դարի կեսերին ամրոցը և քաղաքը անցել են Լանկաստերի իշխանության տակ։
14-րդ դարից ի վեր քաղաքը սկսել է արտադրել բամբակյա մոնմութական գլխարկներ[8]։ Օուայնա Գլինդուրաի կողմնակիցների հարձակումներից հետո սահմանամերձ քաղաքի բարեկեցությունը տուժել է, թեև քաղաքն ինքնին հարձակման չի ենթարկվել[6]։
1605 թվականին Ջեյմս Առաջինը Մոնմութին պարգևատրել է պատվոգրով։ Քաղաքը «հետագա բոլոր հավերժական ժամանակների համար… կլինի խաղաղության և հանգստության քաղաք, օրինակ, որը վախեցնում է չարին և ուրախացնում է բարությունը»[9]։ Մոնմութում առաջացել է տիպիկ փողոցային շուկա, որն ուներ լայն մեջտեղ (վաճառքի համար) և նեղ ծայրեր՝ անասունների փախուստը կանխելու նպատակով[6]։
18-րդ դարի վերջին քաղաքը դարձել է Ուայ շրջայցի այցելուների սիրված կենտրոնը[6]։ Տարածքի այցելուներից են Ուիլյամ Վորդսվորթը, Սամուել Քոլրիջը, Ռոբերտ Սաութին, Ուիլ Թըրները[8][10]։
Մոնմութումի տարբեր հաստատություններում կան QRpedia նախագծի QR կոդերով ցուցանակներ։ Նախագիծը ստացել է Monmouthpedia անվանումը։ Լրատվամիջոցներում Մոնմութը հայտնի է դարձել որպես Վիքիպեդիայի աշխարհի առաջին քաղաք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.