From Wikipedia, the free encyclopedia
«Մոսկովյան Կրեմլ» (ռուս.՝ Московский Кремль), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1903 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին՝ 1906 թվականին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[2], քանի որ 1904-1905 թվականներին ընթանում էր Ռուս-Ճապոնական պատերազմը[1]։
Մոսկովյան Կրեմլ | |
---|---|
Ստեղծման թնական | 1906 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Հավաքածու | Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | Օնիքս (միներալ), ոսկի, արծնապակի և ապակի |
Բարձրություն | 36,1 սանտիմետր |
Լայնություն | 18,5 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
Այսօր «Մոսկովյան Կրեմլ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[3] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[4]։
«Մոսկովյան Կրեմլ» ոսկերչական ձուն Ֆաբերժեի ձվերից ամենամեծն է։ Ձվի վրա ներկայացված է Մոսկվայի Վերափոխման մայր տաճարը[5], որտեղ պսակադրվել են Ռուսաստանի բոլոր արքաները, այդ թվում և կայսր Նիկոլայ II-ը։ Ձվի դեկորն իրենից ներկայացնում է սպիտակ թափանցիկ էմալից պատրաստած ստորին հատվածով ձու[6], որի գագաթը պսակված է հղկված ոսկե գմբեթով։ Պատուհաններից կարելի է տեսնել եկեղեցու ինտերիերը։ Ձուն տեղադրված է կարմիր ոսկուց կրկնակի պատրաստած Սպասկայա և Վոդոզվոդնայա աշտարակներից կազմված տակդիրին։ Աշտարակները զարդարված են Ռուսական կայսրության զինանշանով և Մոսկվայի զինանշանով[1]։ Իսկական Կրելմի կրկնօրինակ-մանրակերտը ստեղծելու խնդիր չուներ Ֆաբերժեն, ուստի այս ձուն ստեղծվել է նրա երևակայությամբ, որտեղ կան Կրեմլի պատեր, աշտարակներ և եկեղեցիներ[6]։
«Մոսկովյան Կրեմլ» ոսկերչական ձու-ժամացույցի ներսում տեղադրված է լարովի ժամացույց[5]։ Բացի այդ, այս ձվին համակցված է նաև երաժշտական տուփ, որը բանալիով լարելուց հետո հնչեցնում է քերովբեկան երաժշտություն[3]։
«Մոսկովյան Կրեմլ» ոսկերչական ձուն Նիկոլայ II կայսրը կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային 1906 թվականի[7] Զատկի տոնին է նվիրել։ Ձուն պահվել է Ալեքսանդրա Ֆեոդորովնայի մանուշակագույն հյուրասենյակում՝ Ալեքսանդրովյան ամրոցում[2]։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Այդ օրվանից ցայսօր «Մոսկովյան Կրեմլ» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում և համարվում է այն հազվագյուտ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.