![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/60/Mudanya_02.jpg/640px-Mudanya_02.jpg&w=640&q=50)
Մուդանիայի զինադադար
From Wikipedia, the free encyclopedia
Մուդանիայի զինադադար, զինադադար, որը կնքվել է քեմալականների (Թուրքիայի մեծ ազգային ժողովի, որի պարագլուխը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն էր) և Անտանտի երկրների միջև (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա) 1922 թվականի հոկտեմբերի 11-ին թուրքական ծովափնյա Մուդանիա քաղաքում, որը գտնվում է Մարմարա ծովի ափին[1]։ Զինադադարը վերջ դրեց երկրորդ Հույն-թուրքական պատերազմին[1] : Համաձայնագրի արդյունքում 1922 թվականին ստեղծվեց Հունաստանի թագավորությունը։ Մուդանիայի զինադադարը համարվում է կարևոր իրադարձություն թե Թուրքիայի, և թե Հունաստանի պատմության մեջ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/60/Mudanya_02.jpg/640px-Mudanya_02.jpg)
1922 թվականի հոկտեմբերի 14-ին զինադադարին միացավ նաև Հունաստանը, որը համարվում էր պարտություն կրած գլխավոր կողմը։
Զինադադարը պարտադրում էր կողմերին՝
- դադարեցնել Հույն-թուրքական պատերազմը Թուրքիայի և Հունաստանի միջև,
- հունական զորքերի դուրս բերումը Արևելյան Թրակիայից դեպի սահմանագիծ, որն անցնում էր Մարիցա գետի ձախ ափով,
- Մարիցա գետի մերձափնյա տարածքների անցումը Անտանտի երկրներին, մինչև հաշտության պայմանագրի կնքումը;
- քաղաքացիական իշխանության փոխանցումը թուրք ներկայացուցիչներին Թրակիայի ամբողջ տարածքում;
- կողմերը պարտավորություն էին ստանձնում չավելացնել իրենց զորքերի քանակը, չկառուցել պաշտպանական ամրոցներ և չիրականացնել ռազմական գործողություններ շրջաններում և կետերում, որոնք նշված են զինադադարի մեջ,
- Թուրքիայի պարտավորվածությունը չմտցնել զորքեր Արևելյան Թրակիայի տարածք։
Կողմերին կոչ արվեց մասնակցելու նաև Լոզանի կոնֆերանսին, որտեղ էլ կնքվեց Լոզանի Դաշնագիրը։