Թրակիա
From Wikipedia, the free encyclopedia
Թրակիա[1] (հուն․՝ Θράκη, բուլղար․՝ Тракия, թուրքերեն՝ Trakya, լատին․՝ Thracia), պատմա-աշխարհագրական շրջան Բալկանների արևելքում։ Լոզանի պայմանագրի համաձայն Թրակիան բաժանվեց երեք պետությունների միջև՝ Բուլղարիա (հյուսիսային Թրակիա), Հունաստան (Արևմտյան Թրակիա) և Թուրքիա, որին անցավ Արևելյան Թրակիան տարածաշրջանի ամենամեծ քաղաքի՝ Կոստանդնուպոլսի հետ միասին։
Թրակիայի կենտրոնում գտնվում է աշխարհագրապես շատ կարևոր դիրք ունեցող Ադրիանապոլիս քաղաքը։ Չնայած մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Թրակիայում գերակշռում էին բուլղարները, ներկայումս տարածաշրջանում 13 միլիոն բնակչից 10 միլիոնը թուրք է, 1 միլիոնը բուլղար և 0,2 միլիոնը հույն։