Մուրադ II
From Wikipedia, the free encyclopedia
Մուրադ II Խոջա կամ Ամուրաթես II (օսմ․` مراد ثانى Murād-ı sānī, թուրքերեն՝ II. Murat, հունիս 1404[1][2], Ամասիա, Թուրքիա - փետրվարի 3, 1451, Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն), եղել է Օսմանյան կայսրության Սուլթան 1421 թ.-ից 1451 թվականները (բացառությամբ 1444 թ.-ից 1446 թվականները, երբ կառավարել է նրա որդին` Մեհմեդ II-ը)։
Մուրադ II | |
---|---|
Ծնվել է՝ | հունիս 1404[1][2] |
Ծննդավայր | Ամասիա, Թուրքիա |
Մահացել է՝ | փետրվարի 3, 1451 (46 տարեկան) |
Վախճանի վայր | Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն |
Muradiye Complex | |
Տոհմ | Օսմանյան |
կառավարիչ | |
Հայր | Մուհամմեդ I |
Մայր | Էմինե Խաթուն |
Երեխաներ | Մուհամմեդ II և Fatma Sultan? |
Հավատք | իսլամ |
Ստորագրություն |
Մուրադ II-ի կառավարումը նշանավորվել է երկարատև պատերազմներով քրիստոնյա ֆեոդալական լորդերի դեմ Բալկաններում և Թուրքական Բեյլիկ ցեղերի դեմ Անատոլիայում, որը տևեց մոտ 25 տարի։ Նա մեծացել է Ամասիայում և սուլթան է դարձել իր հոր` Մեհմեդ I-ի մահից հետո։ Նրա մայրը եղել է Էմինե Խաթունը (Սուլեյման բեյի աղջիկը, ով Դուլկադիրիդսի կառավարիչն էր), իր հոր երրորդ կինը։ Նրա հոր և մոր ամուսնությունը դաշնության բերեց Օսմանյան կայսրության և այս կիսանկախ տարածքի հետ։
Կատակով ասում են, որ Մուրադի ամենամեծ հաջողությունը նրա որդու ծնունդն է, նրա որդին էր Մեհմեդ II, ով հաջողությամբ նվաճեց Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդինոպոլիսը և վերջ դրեց Հռոմին։