From Wikipedia, the free encyclopedia
Մուրազ Սարուխանի Սարգսյան (օգոստոսի 1, 1943, Ներքին Խոտանան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ (2008):
Մուրազ Սարուխանի Սարգսյան | |
---|---|
1943, օգոստոսի 1 | |
Ծննդավայր | գ. Ներքին Խոտանան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ծառայության տարիներ | 1962-2008 |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Պաշտոն | ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ (1992-2008) |
Պաշտոնաթող | 2008 |
Պարգևներ | Պատվո շքանշան Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան Արիության մեդալ Մարտական ծառայության մեդալ |
1965 թվականին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը, իսկ 1977-ին` Մոսկվայի ռազմական ակադեմիան։
Ծառայել է խորհրդային բանակի Հեռավորարևելյան ռազմական օկրուգում, Հյուսիսային զորախմբավորումում, Օդեսայի ռազմական օկրուգում։ Օդեսայում և Հեռավորարևելյան ռազմական օկրուգում եղել է դիվիզիայի հրամանատար, բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Հեռավորարևելյան ռազմական օկրուգում (1985-1989) և Միջինասիական բանակային կորպուսի հրամատարի տեղակալ (1989-1992)։
1990 թվականի ապրիլի 26-ին ստացել է գեներալ-մայորի կոչում։
1992 թվականից ծառայության է անցել Հայկական բանակում` ստանձնելով ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնը։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 2008 թվականը։ Նույն թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և զորացրվել է բանակից` նշանակվելով պաշտպանության նախարարի խորհրդական։ Զբաղվում է դպրոցներում ռազմական կրթության և ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերով։
Արժանացել է Պատվո շքանշանի, Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի[1], Արիության, Մարտական ծառայության մեդալների, բազմաթիվ պատվոգրերի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.