From Wikipedia, the free encyclopedia
«Մստա-Էս» խորհրդային (հետագայում ռուսական) արտադրության ժամանակակից 152-մմ ինքնագնաց հրետանի։
Մստա-Էս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | artillery model? |
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Ռուսաստան |
Քաշ, տ. | 42 |
Անձնակազմ | 5 |
Պատմություն | |
Նախագծող | Ուրալտրանսմաշ |
Արտադրող | ԽՍՀՄ (մինչև 1993) Ռուսաստան(1993-ից մինչ օրս) |
Արտադրման թվականներ | 1989-ից մինչ օրս |
Շահագործման սկիզբ | 1989 |
Օգտագործող | Ռուսաստան Ուկրաինա |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 6040 |
Կորպուսի լայնություն, մմ | 3580 |
Բարձրություն, մմ | 2980 |
Զրահապատում | |
Զրահի տիպ | հոմոգենիկ պողպատե |
Սպառազինություն | |
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ | 152 մմ |
Թնդանոթի տիպ | հաուբից |
Այլ սպառազինություն | 152 mm howitzer 2A65? |
Շարժականություն | |
Արագությունը խճուղով, կմ/ժ | 60 |
Մստա-Էս կայանքը նախատեսված է տակտիկական միջուկային միջոցների, հրետանու և ականանետային մարտկոցներից, տանկերի և այլ զրահատեխնիկայի, հակատանկաին միջոցների, կենդանի ուժի, ՀՕՊ և ՀՀՊ միջոցների, կառավարման կետերի, դաշտային ամրաշինությունների ոչնչացման համար, ինչպես նաև հակառակորդի պաշտպանության խորքում ռեզերվների ցորաշարժի խանգարման համար։ Մստա-Էս ինքնագնաց կայանքը սկսվել է շահագործվել խորհրդային բանակում 1989 թվականից։ Ներկայումս այն գտնվում է ծառայության հետ Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի և Վենեսուելայի և այլ երկրների զինված ուժերում։ Ռուսաստանի զինված ուժերում շահագործվում է մոտ 550 Մստա-ս։
Մստա-Էս կայանքը տեղադրված է Տ-72 և Տ-90 տանկերի վրա։ Մստա-Ս կայանքի երկարությունը կազմում է 6 մ (հաուբիցով 11.92 մ), լայնությունը 3.58 մ, իսկ բարձրությունը 2.98 մ։ Մստա-Էս կայանքի քաշը կազմում է 42 տ։ Մստա-Էս կայանքն ունի 152 մմ-անոց հաուբից։ Մստա-Էս կայանքի ամենավերին հատվածում տեղադրված է 12.7 մմ-անոց գնդացիր։ Մստա-Էս կայանքը սնուցվում է 780 ձիաուժ հզորությամբ V46-6 դիզելային շարժիչով, կամ ավելի հզոր 840 ձիաուժ հզորությամբ V-84A դիզելային շարժիչով։ Երկու դեպքում էլ ՝ կայանքը զարգացնում է 60 կմ/ժ արագություն։ Մստա-Էս կայանքի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։ Մստա-Էս կայանքը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։
Այս հաուբիցը կարող է կրակել ցանկացած անկյան տակ։ Մստա-Էս կայանքը կարող է արձակել ցանկացած ստանդարտ 152 մմ-անոց արկեր։ Կրակի առավելագույն հեռավորությունև կազմում է շուրջ 24.7 կմ-ից մինչև 28.9 կմ։ Մստա-Էս կայանքը կարող է նաև խոցել շարժվող տրանսպորտային միջոցները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.