Յանդեքս․Քարտեզ
From Wikipedia, the free encyclopedia
Յանդեքս.Քարտեզ, Յանդեքսի որոնողական-տեղեկատվական քարտեզագրական ծառայությունն է։ Բացվել է 2004 թվականին։ Ծառայությունում ներկայացված է աշխարհի մանրամասն քարտեզը։ Քարտեզում կա որոնման համակարգ, խցանումների մասին տեղեկություն, մեծ և փոքր քաղաքների փողոցների համայնապատկերները[1]։ Ռուսաստանի, Աբխազիայի, Ադրբեջանի, Անդորրայի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Իսրայելի, Հորդանանի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիբանանի, Լիտվայի, Մոլդովայի, Պաղեստինի, Լեհաստանի, Սիրիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Էստոնիայի և Հարավային Օսիայի և մի քանի այլ երկրների համար օգտագործվում է ընկերության սեփական քարտեզը, որոնք թարմացվում են շաբաթը մեկ անգամ, իսկ մյուս երկրների տվյալները ապահովում է«НАВТЭК» ընկերությունը[1]։ Ճանապարհը գծվում է նաև տարբեր երկրների միջև[1]։
Յանդեքս Քարտեզ ռուս.՝ Яндекс Карты | |
---|---|
yandex.com/maps/ | |
Տեսակ | կայք, Աշխարհագրական տեղեկատվական համակարգ և բջջային հավելված |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | հայերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, ֆրանսերեն և այլն։ |
Սեփականատեր | Յանդեքս |
Հեղինակ | Յանդեքս |
Բացված | Օգոստոսի 27 2004 թվական |
Ընթացիկ կարգավիճակ | Ակտիվ |
Yandex.Maps Վիքիպահեստում |
2012 թվականի մարտի դրությամբ Ռուսաստանյան լսարանը կազմում է 16,2 միլիոն մարդ[2]։