Յանուս
From Wikipedia, the free encyclopedia
Յանուս (լատին․՝ Janus, janua` դուռ), մուտք ու ելքի, դռների և բոլոր սկիզբների աստվածը հին հռոմեական դիցաբանության մեջ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յանուս (այլ կիրառումներ)
Յանուս | |
---|---|
Տեսակ | հռոմեական դիցարանի աստվածություն և liminal deity? |
Դիցաբանություն | հին հռոմեական կրոն և Հռոմեական դիցաբանություն |
Սեռ | արական |
Հայր | Սատուրն[1] և Caelus? |
Մայր | Entoria?[1] և Հեկատա |
Քույր/Եղբայր | Hymnus?[1], Felix?[1] և Faustus?[1] |
Ամուսին | Juturna? և Venilia? |
Զավակներ | Canens?, Fontus? և Crano? |
Ասպարեզ | Ցանք, սկիզբ, դարբասներ, transition?, Ժամանակ, Դուալիզմ, corridor? և doorway? |
Ianus Վիքիպահեստում |
Համարվել է ճանապարհների, ինչպես նաև ուղևորների հովանին։ Յանուսին են նվիրվել դռները, դարպասները, անցումները։ Գլխավոր տաճարը կառուցված էր Հռոմի ֆորումում, որի դարպասները խաղաղ ժամանակներում փակել են, պատերազմ հայտարարելիս՝ բացել։ Արշավանքներից առաջ հռոմեացի լեգեոններն անցել են այդ դարպասով։ Հուլիոս Կեսարի տոմարական բարենորոգումից հետո Յանուսի անունով է կոչվել տարվա առաջին ամիսը՝ հունվարը, որից հետո (մ․ թ․ ա․ I դ․) տարեմուտի տոները ձուլվել են նրան նվիրված տոներին։ Այդ օրերին են սկսել իրենց պաշտոնավարությունը հռոմ․ կոնսուլները։ Յանուսը պատկերվել է երկու դեմքով այր մարդու կերպարանքով (մեկով՝ դեպի անցյալը, մյուսով՝ ապագան)։
«Երկդիմի Յանուս» դարձվածքը փոխաբերական առումով նշանակում է կեղծավոր, քծնող մարդ։