Հեկատա (աստվածուհի)
From Wikipedia, the free encyclopedia
Հեկատա (աստվածուհի), Հեկատե (անգլերեն՝ /ˈhɛkətiː/ կամ /ˈhɛkət/, հունարեն՝ Ἑκάτη, Hekátē), հին հունական դիցաբանության մեջ անդրերկրյա աստվածուհին էր։ Շատ հաճախ պատկերված էր լինում երկու ջահ ձեռքին կամ բանալիով[2], հետագա ժամանակաշրջաններում նրան պատկերում էին եռակի կերպարանքով։ Հեկատեն տարբեր ձևերով էր կապված խաչմերուկների, մուտքի ուղիների, շների, լույսի, լուսնի, կախարդանքին, կախարդության, դեղաբույսերի և թունավոր բույսերի իմացության, նեկրոմանտիայի, և հմայության[3][4] հետ։ Նա իշխում էր երկրի, ծովի ու երկնքի վրա, ինչպես նաև ավելի ունիվերսալ դեր էր կատարում, այն է Փրկչի (Soteira), Հրեշտակների Մոր, և Տիեզերական Համաշխարհային Հոգու[5][6] դեր։
Հեկատա | |
---|---|
Տեսակ | աստվածուհի, հունական դիացաբանության աստված և լուսնային աստվածություն |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Այլ մշակույթներում | Տրիվիա |
Երևի համընկնում է | Արտեմիս, Trivia? և Q4421636? |
Հայր | Պերսես, Զևս և Պերսես |
Մայր | Աստերիա[1], Հերա և Դեմետրա |
Կողակից | Տրիտոն, Caelus? և Էետես |
Զավակներ | Crataeis?, Մեդեա, Կիրկա և Scylla? |
Ասպարեզ | Լուսնի լույս և մոգություն |
Ատրիբուտներ | Երկու ջահ ձեռքին, բանալի, շուն, դաշույններ |
Հատկանիշներ | Մոգության, լուսնի, խաչմերուկների, ուրվականների և նեկրոմանտիայի աստվածուհի |
Hecate Վիքիպահեստում |
Նա մեկն էր այն հիմնական աստվածներից, որին երկրպագում էին Աթենքում։ Տնային տնտեսություններում նա համարվում էր պաշտպանիչ[7] աստվածուհի և մեկը, ով բարգավաճում ու ամենօրյա օրհնություն էր տալիս ընտանիքներին։
Պաշտամունքը Հունաստան է ներմուծվել Փոքր Ասիայից։ Հեկատեն հնարավոր է, որ առաջացել է Անատոլիայում, Կարիացիների կողմից։ Նրա անվան տարբերակները հայտնաբերվել են նաև երեխաների անուններում։ Վիլյամ Բերգը նշում է՝ “Քանի որ երեխաներին չեն կոչելու ուրվականների պատվին, կարելի է համոզված լինել, որ ըստ Կարիական թեորիայի, անունները, որոնք կապված էին Հեկատեին, վերաբերում էին խոշոր աստվածությանը, ով ազատ էր մթությունից ու դժոխքի հետ կապվածությունից, և ոչ մի կապ չուներ դասական Աթենքի[8] Հեկատեի հետ։”
Նա նաև սերտորեն կապված է հռոմական աստվածուհի Տրիվիայի հետ, ում հետ նա նույնացվում է Հռոմում։