From Wikipedia, the free encyclopedia
Յան (Ժան) Բրեյգել Ավագ Թավշե (հոլ.՝ Jan Brueghel) (1568[1][2][3][…], Բրյուսել, Բելգիա[4] - հունվարի 13, 1625[1][5][6][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4], Բելգիա), հայտնի նիդերլանդացի (ֆլամանդացի) նկարիչ։
Պիտեր Բրեյգել Ավագի որդին։ Բրեյգելների նկարչական ընտանիքից։
Յան Բրեյգելը ծնվել է Բրյուսելում։ 1569 թվականին հոր մահից, իսկ 1578 թվականին մոր մահից հետո եղբոր՝ Պիտեր Բրեյգել Կրտսերի և քրոջ՝ Մարիի հետ տեղափոխվեց տատիկի՝ Մայկեն Ֆերհուլստի տուն (Պիտեր Կուկ վան Ալստի այրին)։ Մայկենը ևս նկարչուհի էր և տղաների առաջին ուսուցիչը, թեև նրա եղբայրները ևս նկարիչներ էին։ Յան Բրեյգելը 1583 թվականին տեղափոխվեց Անտվերպեն։
Մոտ 1589 թվականին Յանն ուղևորվեց Իտալիա։ Սկզբնական շրջանում ապրում էր Նեապոլում, որտեղ աշխատում էր Ֆրանչեսկո Կարաչիոլոյի մոտ։ Այնուհետև տեղափոխվում է Հռոմ, որտեղ աշխատում է մի քանի կարդինալների մոտ՝ ներառյալ հայտնի Ֆեդերիկո Բոռոմեոն։ Բոռոմեոյի ընկերակցությամբ Բրեյգելը հաստատվեց Միլանում, որտեղ նա ապրում էր կարդինալի տանը։ 1596 թվականի ամռանը Բրեյգելը վերադարձավ Անտվերպեն, որտեղ ապրեց մինչև կյանքի վերջ։ Հետագայում միայն կարճ ժամանակով մեկնեց Պրահա և Դանիա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.