Յան Օտրեմբսկի
From Wikipedia, the free encyclopedia
Յան Օտրեմբսկի (լեհ.՝ Jan Szczepan Otrębski, դեկտեմբերի 8, 1889(1889-12-08), Pilica, Ռուսական կայսրություն - ապրիլի 26, 1971(1971-04-26), Պոզնան, Լեհաստան), լեհ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1920), պրոֆեսոր (1930)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յան Օտրեմբսկի լեհ.՝ Jan Otrębski | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1889(1889-12-08) |
Ծննդավայր | Pilica, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 26, 1971(1971-04-26) (81 տարեկան) |
Մահվան վայր | Պոզնան, Լեհաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վարշավայի համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Մասնագիտություն | բարբառագետ |
Աշխատավայր | Վիլնյուսի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
1913 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանը, աշակերտել՝ Կ․ Բրուգմանին և Ա․ Լեսկինին։ Վիլնոյի (1921–1923, 1944–1945) և Պոզնանի (1945–1960) համալսարանների դասախոս, «Լինգվա Պոզնանիենսիս» («Lingua Posnaniensis») հանդեսի խմբագիր (հ․ 1–5, 1949-1955 և հ․ 7–9, 1959–1963)։ Հիմնական աշխատությունները նվիրված են հնդեվրոպական լեզվաբանության, բալթիական և սլավոնական լեզուների պատմության հարցերին։ Օտրեմբսկին անդրադարձել է հայերենի բաղաձայնական համակարգի զարգացման հարցին, հայ բարբառների շնչեղ ձայնեղները համարել է հայկական նորագոյացում և փորձել է պարզել դրանց առաջացման պատճառները։
![]() |
Սա անձի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |