From Wikipedia, the free encyclopedia
Յոզեֆ Իսրայելս (հոլ.՝ Jozef Israëls, հունվարի 27, 1824[1][2][3][…], Գրոնինգեն, United Kingdom of the Netherlands - օգոստոսի 12, 1911[4][3][5][…], Հաագա, Նիդերլանդներ), հոլանդացի նկարիչ, ռեալիստական ուղղության Հաագայի դպրոցի ղեկավար։ Հիմնականում նկարել է ձկնորսների, գյուղացիների կյանքի պատկերներ։ Գործերից են՝ «Տխուր մտորումներ» (1896), «Կարտոֆիլ ուտողներ» (1903)։
Յոզեֆ Իսրայելս հոլ.՝ Jozef Israëls | |
---|---|
Կեղծանուն | Israels, Joseph |
Ծնվել է | հունվարի 27, 1824[1][2][3][…] |
Ծննդավայր | Գրոնինգեն, United Kingdom of the Netherlands |
Վախճանվել է | օգոստոսի 12, 1911[4][3][5][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Հաագա, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Կրթություն | Միներվա ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, վիմագրող, նկարիչ-փորագրող և գծանկարիչ |
Ոճ | Հաագայի գեղարվեստի դպրոց |
Ժանր | դիմապատկեր և բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | 'Alone in the World'?, Children of the Sea?[6] և Passing Mother's Grave? |
Ուսուցիչ | Յան Ադամ Կրուզեման և Ֆրանսուա Պիկո |
Աշակերտներ | Իսաակ Իսրաելս |
Անդամակցություն | Arti et Amicitiae, Հաագայի գեղարվեստի դպրոց[7] և Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Jozef Israëls Վիքիպահեստում |
Լինելով հրեական ընտանիքի ծնունդ՝ դաստիարակվել է խիստ կրոնական ավանդույթներով և պատրաստվել է դառնալ ռաբբի (հրեական քահանա)։ Վաղ մանկությունից հայտնաբերել է գեղարվեստական և երաժշտական մեծ օժտվածություն։ Աշխատելով հոր մոտ դրամափոխանակման կրպակում՝ Յոզեֆ Իսրայելսն ազատ ժամանակ կուտակում էր փորագրություններ և գրում ներկերով՝ Վան Բյուիսի և Վան-Վիխերենի գլխավորությամբ։ Նրա առաջին փորձերը գեղանկարչության մեջ «Հրեան» և «Կավե խողովակների վաճառողը» աշխատանքներն էին, որոնք գրավել էին ոմն Վիտտեի ուշադրությունը, ով էլ համոզել է Իսրայելսի հորը՝ որդուն ուղարկել Ամստերդամ գեղանկարչություն սովորելու[8]։
Սովորել է Յան Ադամ Կրուզեմանի մոտ Ամստերդամում, այուհետեև Ֆ. Է՚՚ Պիկոյի մոտ Փարիզում, սկզբնապես տարվել է պատմական գեղանկարչությամբ, այնուհետև անցել կենցաղային գեղանկարչությանը, առավելապես պատկերել է հոլանդացիների ընտանեկան կյանքը և նավաստիների կենցաղը։
Առավել հայտնի աշխատանքներն են «Ապաքինվող մայրը», «Խեղճ ծառերը», «Հիվանդը», «Միակը աշխարհում»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.