From Wikipedia, the free encyclopedia
Յոհաննեսբուրգի պլանետարիում (Յոհաննեսբուրգի մոլորակադիտարան, անգլ.՝ Johannesburg Planetarium), առաջին լիաչափ պլանետարիումը Աֆրիկայում և երկրորդը Հարավային կիսագնդում, որը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում։ Բացվել է 1960 թվականի հոկտեմբերի 12-ին, պատկանում է Ուիտուոտերստրանդի համալսարանին։
Առաջին անգամ Յոհաննեսբուրգում աստղադիտարանի շինարարության մասին հայտարարվեց 1956 թվականին քաղաքի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությունների ժամանակ։ Որոշվեց սկսել միջոցներ հավաքագրել արդեն կառուցված աստղադիտարանի համար Եվրոպայից պրոյեկտոր ձեռք բերելու համար։ Բանակցություններ սկսվեցին Համբուրգի քաղաքապետարանի աշխատակազմի հետ 1930 թվականին կառուցված պրոյեկտորի նախագծի ձեռքբերման վերաբերյալ։ Սակայն Համբուրգի իշխանությունները պայման առաջ քաշեցին, որ մինչև Աստղադիտարանի պրոյեկտորի Յոհաննեսբուրգ տեղափոխելն այն պետք է ամբողջությամբ արդիականացվի Օբերկոխենում գտնվող «Ցեյս» ընկերության գործարանում, որը մասնագիտացված է օպտիկայի արտադրության բնագավառում։ Համբուրգի աստղադիտարանի պրոյեկտորը անմիջապես ապամոնտաժվեց, փոխադրվեց Օբերկոհեն հիմնանորոգվեց և ամբողջությամբ արդիականացվեց։ Պրոյեկտորի նոր շենքի շինարարության առաջին նախագիծը կազմվել է 1958 թվականին, իսկ շինարարությունը սկսվել է 1959 թվականին։ Աստղադիտարանի բացումը կատարվել է 1960 թվականի հոկտեմբերի 12-ին[1]։ Երկար տարիներ աստղադիտարանը իրականացրել է երկնային մարմինների դիտարկումներ, կազմակերպել դասախոսություններ և սեմինարներ[2][3]։ Յոհաննեսբուրգի աստղադիտարանի գործունեության հիմնական ուղղություններից է համարվում տիեզերքի վերաբերյալ բնագիտական գիտելիքների տարածումը։ 2010 թվականին Յոհաննեսբուրգի աստղադիտարանը նշում էր իր հիսնամյակը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.