Յոհան Պախելբել
From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Պախելբել (գերմ.՝ Johann Pachelbel, սեպտեմբերի 1, 1653(1653-09-01)[1][2][3][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2] - մարտի 3, 1706(1706-03-03)[5][6][7][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2]), գերմանացի կոմպոզիտոր և երգեհոնահար։ Պախելբելի ստեղծագործական ժառանգությունը բարոկկոյի ժամանակաշրջանի հարավ-գերմանական երգեհոնային երաժշտության գագաթներից մեկն է։ Հատկապես մեծ է նրա նպաստը բողոքական եկեղեցական երաժշտության զարգացման գործում։ Հանրությանը Յոհան Պախելբելն առավելապես հայտնի է իր «Կանոն ռե մաժոր» ստեղծագործությամբ, որով, սակայն, դժվար է կարծիք կազմել նրա ոճի մասին։
Արագ փաստեր Յոհան Պախելբել, Հիմնական տվյալներ ...
Յոհան Պախելբել | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | գերմ.՝ Johann Pachelbel |
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1653(1653-09-01)[1][2][3][…] Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2] |
Երկիր | Գերմանիա[4] |
Մահացել է | մարտի 3, 1706(1706-03-03)[5][6][7][…] (52 տարեկան) Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2] |
Գերեզման | St. Rochus Cemetery |
Ժանրեր | Ֆուգա, կանոն, Չակոնա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգեհոնահար և ուսուցիչ |
Գործիքներ | երգեհոն |
Կրթություն | Ալտդորֆի համալսարան |
Ստորագրություն | |
Johann Pachelbel Վիքիպահեստում |
Փակել