Չակոնա
From Wikipedia, the free encyclopedia
Չակոնա (իսպ.՝ chacona, իտալ.՝ ciaccona), երաժշտագործիքային պիես, որը հանրաճանաչ է եղել բարոկկո ժամանակաշրջանում (ի սկզբանե եղել է ժողովրդական պար՝ Իսպանիայում)։ Հայտնի է 16-րդ դարից։ 17-րդ դարից ստացել է հանդիսավոր բնույթ։ Տեմպը դանդաղ է, չափը՝ եռամաս։ Ժ․ Բ․ Լյուլլիի բալետներում օգտագործվել է որպես եզրափակիչ համար։ 17-18-րդ դարերում կազմավորվել է որպես նվագարանային պիես՝ շարունակ պահվող թեմայի հետ ընթացող վարիացիաներով, մոտիկ պասսակալիային։ Առանձնապես հանրաճանաչ են դարձել Թ․ Վիտալիին վերագրվող ջութակի Չակոնա բասի հետ և Յոհան Սեբաստիան Բախի մենակատար ջութակի Չակոնա ռե մինոր պարտիտից։ Չակոնայի ձևով գրվել են զանազան պիեսներ, դրանց թվում՝ Բեթհովենի դաշնամուրի 32 դո մինոր վարիացիաները։