լիտվացի բանաստեղծ և թարգմանիչ, մանկագիր From Wikipedia, the free encyclopedia
Յուդիտա Վայչյունայտե (լիտ.՝ Judita Vaičiūnaitė, հուլիսի 12, 1937[1][2], Կաունաս, Լիտվա - փետրվարի 11, 2001[1][2], Վիլնյուս, Լիտվա), 20-րդ դարի երկրորդ կեսի լիտվացի բանաստեղծ և թարգմանիչ։
Յուդիտա Վայչյունայտե | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1937[1][2] |
Ծննդավայր | Կաունաս, Լիտվա |
Վախճանվել է | փետրվարի 11, 2001[1][2] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Վիլնյուս, Լիտվա |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, մանկագիր և գրող |
Լեզու | լիտվերեն |
Քաղաքացիություն | Լիտվա |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Ամուսին | Hermanis Marģers Majevskis? |
Հոգեբույժ, նյարդաբան Վիկտորաս Վայչյունասի դուստրն է, բանաստեղծ Պյատրաս Վայչունասի զարմուհին[3]։
Յուդիտա Վայչյունայտեն ծնվել է 1937 թվականին, Կաունասում, հոգեբույժի և նյարդաբան Վիկտորաս Վայչյունասի ընտանիքում։ 1959 թվականին ավարտել է Վիլնյուսի պետական համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետը, որտեղ ուսանել է լիտվերեն և գրականություն, միևնույն ժամանակ սովորել է երաժշտական դպրոցում։ Բանաստեղծուհու ստեղծագործական ձևավորման վրա ազդել են նրա դասընկերները՝ Աուշրա Սլուցկայթեն և Տոմաս Վենկլովան[4]։
Աշխատել է Լիտվայի գրողների միության Литература ир мянас („Literatūra ir menas“, «Գրականություն և արվեստ», 1962-1966) շաբաթական հանդեսում, «Կալբա Վիլնյուս» („Kalba Vilnius“, «Վիլնյուսն է խոսում») շաբաթաթերթում և «Նաույասիս դենիվիդիս» („Naujasis dienovidis“) շաբաթաթերթի խմբագրություններում։
Բանաստեղծություններ սկսել է հրապարակել 1956 թվականից։ Առաջին գրքում բացակայում էր ցեզուրան, երկրորդ գիրքը՝ „Pavasario akvarelės“ («Գարնանային ջրանկարներ»), լույս է տեսել 1960 թվականին[3]։ Երեխաների համար գրված „Skersgatvio pasaka“ ստեղծագործությունը բեմադրվել է Վիլնյուսի երիտասարդական թատրոնում (1972), „Apsiaustas“ պիեսը՝ Կաունասի դրամատիկական թատրոնում (1972), պիեսները հետագայում բեմադրվել են Լիտվայի տարբեր թատրոններում։ Գրել է նաև մանկական հիշողությունների „Vaikystės veidrody“ («Մանկության հայելիում», 1996) գիրքը։
Լիտվերեն է թարգմանել Աննա Ախմատովայի բանաստեղծությունները, որոնք լիտվերեն լույս են տեսել Ախմատովայի „Poezija“ (1964) ժողովածուում և հանդեսում, Օլգա Բերգգոլցի բանաստեղծությունները („Blokados kregždė“ լիրիկական ժողովածու, 1979), Սեմյոն Կիրսանովի, Գեորգի Լեոնիձեի, Ֆրանտիշեկ Գրուբինաի, Դեսանկա Մաքսիմովիչի բանաստեղծությունները, ինչպես նաև Սոֆյա Մոգիլևսկու «Սանտա Թերեզա թավջութակը» վեպը, Վլադիսլավ Կրապիվինի պատմվածքներն ու վեպերը („Pažvelk į tą žvaigždę“, 1976): Յուդիտա Վայչյունայտեին է պատկանում նաև Լուիս Քերոլի «Ալիսը հայելու աշխարհում» („Alisa veidrodžių karalystėje“, 1965, թարգմանիչ՝ Յուլիա Լապենիտե) վիպակի բանաստեղծական տեքստերը։
Վայչյունայտեի բանաստեղծությունները տպագրվել են անգլերեն, լատիշերեն, նորվեգերեն և ռուսերեն թարգմանություններով։
Վիլնյուսում Յուդիտա_Վայչյունայտեի անունով փողոց կա (Juditos Vaičiūnaitės gatvė) (Պանրայայ շրջան)[5]։ Բանաստեղծուհու մահվան տասներորդ տարելիցի կապակցությամբ 2011 թվականի օգոստոսի 4-ին Ստանիսլավ Մոնյոշկոյի հրապարակում՝ Վիլնյուսի Ս. Կատերինի եկեղեցու մոտ բացվել է հուշային կոմպոզիցիա։ Այն իրենից ներկայացնում է ցանցկեն հովանոց, որի վրա տեղավորվել է սոխակը և թիթեղ, որի վրա գրված է Վայչյունայտեի բանաստեղծական տողերից (քանդակագործ՝ Հենրիկաս Օրակաուսկաս)[6][7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.