Լուիս Քերոլ

From Wikipedia, the free encyclopedia

Լուիս Քերոլ
Remove ads

Լուիս Քերոլ (անգլ.՝ Lewis Carroll, իսկական անունը՝ Չարլզ Լաթուիջ Դաջսոն, Charles Lutwidge Dodgson, հունվարի 27, 1832(1832-01-27)[1][2][3][…], Դարսբերի, Halton, Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - հունվարի 14, 1898(1898-01-14)[1][2][3][…], The Chestnuts, Գիլֆորդ[6][7]), անգլիացի գրող, մաթեմատիկոս, անգլիկան եկեղեցու սարկավագ, փիլիսոփա և լուսանկարիչ։
Մի առիթով Լուիս Քերոլը իր մասին ասել է. «Ես որոշել էի մաթեմատիկոս դառնալ, սակայն իմ երևակայութունը չբավականացրեց, և ես դարձա ֆանտաստ գրող»։

Արագ փաստեր Լուիս Քերոլանգլ.՝ Lewis Carroll, Ծննդյան անուն ...
Remove ads

Կենսագրություն

Ծնվել է 1832 թվականի հունվարի 27-ին Անգլիայի Չեշիր կոմսության Դարսբերի գյուղում, հոգևորականի ընտանիքում։ Ունեցել է 7 քույր և 3 եղբայր։ Ուսման մեջ առաջին քայլերը արել է դեռ տանը, դրսևորելով իր խելացիությունն ու հմտությունը։ Նա ձախլիկ էր։ Չհաստատված փաստեր կան, ըստ որոնց՝ նրան արգելում էին գրել ձախ ձեռքով, ինչի հետևանքով նրա հոգեբանությունը խախտվել է, ու նա սկսել է կակազել։

12 տարեկան հասակում ընդունվել է Ռիչմոնդից ոչ հեռու գտնվող մի մասնավոր դպրոց։ Սակայն 1845 թվականին իր կամքին հակառակ ստիպված է լինում տեղափոխվել ուրիշ դպրոց։ 1851 թվականին տեղափոխվում է Օքսֆորդ և ընդունվում այնտեղի ամենաարիստոկրատ համալսարաններից մեկը։ Թեև ընդհանուր առմամբ լավ չէր սովորում, բայց մաթեմատիկական բարձր ունակությունների շնորհիվ ի վերջո ստանում է բակալավրի կոչում և նույնիսկ հաղթում համալսարանում կազմակերպված մաթեմատիկական թելադրության (լեկցիա) մրցույթում։ Իր կյանքի հետագա 26 տարիներին նա մաթեմատիկա էր դասավանդում ու չնայած դրանով էր նաև ապրուստի միջոցներ վաստակում, այնուամենայնիվ դա համարում էր ձանձրալի զբաղմունք։

Մահացել է 1898 թվականի հունվարի 14-ին Սուրեյ կոմսության Գիլֆորդ քաղաքում։

Remove ads

Գրական գործունեությունը

Գրել սկսել է քոլեջում սովորելու տարիներին։ Այդ ժամանակ հիմնականում գրում էր բանաստեղծություններ և կարճ պատմվածքներ, որոնք տպագրվում էին արդեն Լուիս Քերոլ կեղծանվամբ։ Սկսած 1854 թվականից՝ նրա ստեղծագործությունները լույս էին տեսնում անգլիական հեղինակավոր «Կոմիկ թայմս» (անգլերեն The Comic Times) և «Թրեյն» (անգլերեն The Train) հանդեսներում։ Առավել հայտնի ստեղծագործություններն են՝ «Ալիսը Հրաշքների աշխարհում» (1865, անգլ.՝ Alice's Adventures in Wonderland), «Ալիսը Հայելու աշխարհում» (1871, անգլ.՝ Through the Looking-Glass, and What Alice Found There) հեքիաթ-վիպակները, «Սնարկի որսը» հումորիստական պոեմը։

Քերոլի հեքիաթ-վիպակները աչքի են ընկնում դրվագների պատկերավորությամբ, արտառոց տրամաբանական-լեզվաբանական բառախաղերով. ուսումնասիրողները դրանց մեջ գտնում են բազմաթիվ բնագիտական ու տրամաբանական հայտնագործությունների կանխագուշակումներ։ Դրանք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով և անգլախոս երկրներում ամենից շատ մեջբերվող գրքերն են Աստվածաշնչից և Շեքսպիրից հետո [10]։

Ալիսայի մասին երկու հեքիաթ-վիպակները թարգմանվել են հայերեն Սոնա Սեֆերյանի կողմից՝ հրատարակվելով 1971 թ.։

Remove ads

Ստեղծագործություններ

Ստեղծագործությունների էկրանավորում

Հայտնագործություն

  • Նիկտոգրաֆիա

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads