Ռուսահայ միջուկային ֆիզիկոս From Wikipedia, the free encyclopedia
Յուրի Ցոլակի Հովհաննիսյան (ռուս.՝ Юрий Цолакович Оганесян, ապրիլի 14, 1933[1], Դոնի Ռոստով, ԽՍՀՄ), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970 թ.), պրոֆեսոր (1981 թ.), ՌԳԱ ակադեմիկոս (1997 թ., թղթակից անդամ՝ 1990 թվականից)։
Յուրի Հովհաննիսյան Юрий Оганесян | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1933[1] (91 տարեկան) Դոնի Ռոստով, ԽՍՀՄ |
Բնակության վայր(եր) | Երևան և Դուբնա |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | միջուկային ֆիզիկոս և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | ՄՀՄԻ[1] |
Գործունեության ոլորտ | Միջուկային ֆիզիկա[1] |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[2], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Լեհաստանի գիտելիքների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Ալմա մատեր | Ազգային հետազոտական միջուկային համալսարան (1956)[1] |
Կոչում | Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1969) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն և ռուսերեն |
Գիտական ղեկավար | Գեորգի Ֆլյորով |
Ինչով է հայտնի | Միջուկների հատկություններ և սինթեզ, միջուկային ռեակցիաներ և անջատում, արագացուցիչների ֆիզիկա, կիրառական հետազոտություններ |
Ազդվել է | Գեորգի Ֆլյորով |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ծանոթագրություններ Հայաստանի գիտություններ ազգային ակադեմիա | |
Yuri Oganessian Վիքիպահեստում |
1956 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկայի ինստիտուտը։ 1976-1989 թթ. եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, 1989-1997 թթ.՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ[4]։ 1969-1970 թթ.՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Մեսինայի (Իտալիա) համալսարանների պատվավոր դոկտոր։
2017 թվականին գործողության մեջ է դրվել Աշխարհահռչակ հայեր. Յուրի Հովհաննիսյան թեմային նվիրված «ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. YURI OGANESSIAN» նամականիշը (գինը՝ 70 դրամ, տպաքանակը` 40 000 հատ)[5]։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն[6]։ 2018 թվականին ՀՀ-ում մարվել է ֆիզիկոսին նվիրված հատուկ ծրար (ֆիլատելիստական արտադրանք), որի վրա պատկերված է 2006 թվականին Յուրի Հովհաննիսյանի կողմից հայտնաբերված Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ քիմիական տարրը՝ oganesson (Og)-ը[7]։
2023 թ․ ապրիլին Երևանում տեղի է ունեցել նրա 90-ամյակին նվիրված գիտաժողով։ Խոսում է նաև հայերեն[8]։
Աշխատանքները վերաբերում են փորձարարական միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային։ Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։ Նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները և հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։
Ղեկավարել է կիրառական նշանակության հետազոտություններ՝ միջուկային թաղանթների ստացման տեխնոլոգիայի, ռադիոբժշկական ախտորոշման համար մաքուր իզոտոպների արտադրության մշակման բնագավառներում, նախագծել և կառուցել է կոմպակտ էլեկտրոնային արագացուցիչներ (միկրոտոններ)՝ կարճ կյանքի տևողությամբ իզոտոպների արտադրության համար[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.