հայ երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Նադեժդա Գրիգորի Կարդյան (ապրիլի 14, 1882, Աստրախան, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 20, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի (մեցցո սոպրանո), մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)։
Նադեժդա Կարդյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1882 Աստրախան, Ռուսական կայսրություն |
Երկիր | Հայաստան |
Մահացել է | սեպտեմբերի 20, 1957 (75 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երգչուհի և ուսուցչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1913) |
Պարգևներ |
1913 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան։ Մինչև 1917 թվականը Պետերբուրգում հանդես է եկել որպես օպերային և համերգային երգչուհի։ 1917-1921 թվականներին ձայնամշակում է դասավանդել Աստրախանի երաժշտական դպրոցում, 1921-1935 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում, 1935-1957 թվականներին՝ Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1939 թվականից)։ Աշակերտներից են՝ Սերգեյ Լեմեշևը, Լ. Խաչատուրովը, Լյուբով Օռլովան, Լ. Լազարևան, Ե. Խաչիկյանը, Ավագ Պետրոսյանը, Կ. Մարկոսյանը, Մ. Չմշկյանը, Ե. Միքայելյանը, Կ. Մարկոսյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 316)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.