Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սանկտ Պետերբուրգի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիա (ռուս.՝ Санкт-Петербургская государственная консерватория имени Н. А. Римского-Корсакова, (СПбГК), բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություն Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի ամենահին կոնսերվատորիաներից մեկը, որը հիմնադրվել է 1862 թվականին[8] Ռուսական երաժշտական հասարակության երաժշտական դասարանների հիման վրա, որոնք ավելի վաղ բացվել էին դաշնակահար, կոմպոզիտոր և դիրիժոր Անտոն Ռուբինշտեյնի նախաձեռնությամբ։
Կոնսերվատորիայի շենքն ընդգրկված է ՌԴ մշակութային հուշարձանների շարքում (7810112000)։
Remove ads
Պատմություն
Կոնսերվատորիան հիմնադրվել է 1862 թվականին ռուս դաշնակահար և կոմպոզիտոր Անտոն Ռուբինշտեյնի կողմից, որից հետո կոնսերվատորիայի ղեկավարումն ստանձնել է Նիկոլայ Զարեբան։ 1871 թվականից կոնսերվատորիան ղեկավարել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, ում անունով էլ կոնսերվատորիան կոչվում է սկսած 1944 թվականից։ 1887 թվականին Ռուբինշտեյնը կրկին ստանձնում է կոնսերվատորիայի ղեկավարումը՝ կոնսերվատորիայում ստանդարտ բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Նա վերանայեց ուսումնական ծրագրերը, վտարեց ստորադաս ուսանողներին, ազատեց և իջեցրեց շատ պրոֆեսորների պաշտոններ, խստացրեց ընդունելության քննությունների պահանջները։ 1891 թվականին կայսերական պահանջով նա հրաժարական տվեց։

Կոնսերվատորիայի ներկայիս շենքը վեր է խոյացել 1890-ական թվականներին Սանկտ Պետերբուրգի հին Մեծ թատրոնի տեղում և մինչ օրս պահպանում է մեծ սանդղահարթակը։ Երբ 20-րդ դարում քաղաքի անունը փոխվեց, համապատասխանաբար փոխվեց նաև կոնսերվատորիայի անվանումը՝ Պետրոգրադի կոնսերվատորիա և Լենինգրադի կոնսերվատորիա։
21-րդ դարի սկզբից Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան գտնվում է ՌԴ մշակույթի նախարարության ենթակայության ներքո և ունի 7 ֆակուլտետ՝
- Դաշնամուրային
- Նվագախմբային
- Վոկալ
- Ռեժիսորական
- Դիրիժոր-կոմպոզիտորային
- Ժողովրդական գործիքների
- Երաժշտագիտական
Remove ads
Տնօրեններ և ռեկտորներ
- 1862-1867 և 1887-1891 - Անտոն Ռուբինշտեյն
- 1867-1871 - Նիկոլայ Զարեմբա
- 1871-1876 - Միխոյիլ Ազանչևսկի
- 1876-1887 - Կառլ Դարիդով
- 1891-1897 - Յուլի Յոհանսեն
- 1897-1905 - Ավգուստ Բերնգարդ
- 1905-? - Գաբել Ստանիսլավ
- 1905-1928 - Ալեքսանդր Գլազունով
- 1930-1933 - Ալեքսանդր Մաշիրով
- 1935-1936 - Վենիամին Բուխշտեյն
- 1936-1939 - Բորիս Զագուրսկի
- 1939-1952 և 1962-1977 - Պավել Սերեբյակով (1941-1943 ռեկտորի պարտականությունները կատարել է Անտոնինա Լեբեդևան, 1943-1944 - Գրիգորի Ֆեսեչկոն)
- 1952-1962 - Յուրի Բրյուշկով
- 1977-1979 - Յուրի Բոլշիյանով
- 1979-2002 - Վլադիսլավ Չերնուշենկո (1988 ռեկտորի պարտականությունները կատարել է Գալ Ռաշեն)
- 2002-2004 - Սերգեյ Ռոլդուգին
- 2004-2008 - Ալեքսանդր Չայկովսկի[9] ( 2008 ռեկտորի պաշտոնակատար է եղել Դմիտրի Չասովիտինը[10])
- 2008-2011 - Սերգեյ Ստադլեր (մինչև 2009 թվականը՝ ռեկտորի պաշտոնակատար)
- 2011 - Դմիտրի Չասովիտին (ռեկտորի պաշտոնակատար), այնուհետև՝ Օլեգ Մալով
- 2011 թվականի դեկտեմբերի 7-ից - 2015 - Միխայիլ Գանտվարգ
- 2015 թվականի օգոստոսի 19-ից - Ալեքսեյ Վասիլև[11]
Remove ads
Հայտնի շրջանավարտներ
- Ջորջ Բալանչին, խորեոգրաֆ
- Դմիտրի Շոստակովիչ, կոմպոզիտոր
- Սերգեյ Պրոկոֆև, կոմպոզիտոր, դաշնակահար
- Պյոտր Չայկովսկի, կոմպոզիտոր, դիրիժոր
- Ռիչարդ Բուրգին, ջութակահար, դիրիժոր
- Լեոնիդ Դեսյատնիկով, կոմպոզիտոր
- Սերգեյ Դյագիլև, իմպրեսարիո
- Վլադիմիր Դրոզդոֆ, կոմպոզիտոր, դաշնակահար
- Սանդրա Դրուկեր, դաշնակահար
- Էլեր Հեյնո, կոմպոզիտոր
- Վալերի Գերգիև, դիրիժոր
- Սուրեն Չարեկյան, դիրիժոր
- Մարիա Յուդինա, դաշնակահար
- Գայանե Չեբոտարյան, կոմպոզիտոր
- Անդրեյ Հոտեև, դաշնակահար[12]
- Դավիթ Սերերո, օպերային երգիչ
- Սարգիս Բարխուդարյան, կոմպոզիտոր
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads