From Wikipedia, the free encyclopedia
«Նապոլեոնը» (ֆր.՝ Napoléon), Աբել Գանսի 1927 թվականի ֆրանսիական պատմական համր կինոէպոպեա է։ Համր կինոյի դարաշրջանի ամենաթանկարժեք և նորարարական նախագծերից մեկը , որը սակայն չունեցավ կոմերցիոն հաջողություններ[8]։
Գանսի կողմից գրված սցենարը այնքան քիչ էր համապատասխանում պատմական փաստերին, որ նա, կանխատեսելով պատմաբանների կողմից հանդիմանանքները, ներածական վերնագրերում գրառում արեց՝ «Նապոլեոնը` ինչպես նրան Գանսն էր տեսել»։
Ֆիլմն աշխարհում առաջինն էր, որը նկարահանվել է պանորամային կինո տեխնոլոգիայով, միաժամանակ երեք կինոժապավենների համար[9]։ Նկարահանումների ժամանակ կիրառվել են կրծքային շտատիվներ, ֆուտբոլի գնդակին կցված թռչող տեսախցիկ, կազմակերպվել են զանգվածային տեսարաններ, կառուցվել են հիանալի դեկորացիաներ, կիրառվել եռակի էկրան, որի վրա ցուցադրվում էին ֆիլմի եզրափակիչ դրվագները` նապոլեոնյան զորքերի մուտքը Լոմբարդիա[10]։
«Նապոլեոնի» նկարահանումներին նախապատրաստվելիս Աբել Գանսն ավելի քան երեք հարյուր գիրք` Բոնապարտի հիշողությունները, Լուի-Ադոլֆ Տիերի, Ժյուլ Միշլեի, Ֆրեդերիկ Մասսոնի, Ստենդալի, Էլի Ֆրեդերիկ Ֆորեի գրքերը[11]։ 1923 թվականին "Вести" կոնցեռնի հիմնադիր, ռուսական ծագման ձեռնարկատեր Վենգերովը , Աբել Գանսին առաջարկեց ֆիլմ նկարահանել Բեռլինում։ Գանսը պատասխանեց. «Ես «Նապոլեոնը» նկարահանելու եմ միայն Ֆրանսիայում»։ Այդ ժամանակ Վենգերովը ստեղծեց «միջազգային սինդիկատ», որի մեջ մտավ «Պատե» ընկերությունը[11]։
1924 թ. ավարտին ավարտվեց սցենարը, այն բաղկացած էր ութ սերիաներից` յուրաքանչյուրը 3000-ական մետր[11]։
Նկարահանվել էին առաջին երկու մասերը[11]։
Ավելի ուշ, 1935 թվականին Ա.Գանսը թողարկել է ֆիլմի նոր, ձայնային տարբերակը` «Napoléon Bonaparte»:
Նապոլեոնի դերի համար ռեժիսորը դիտարկում էր հետևյալ թեկնածությունները` դրամատուրգ Ռենե ֆոշուա, շանսոնիե Ժան Բաստիա, գրող Պիեռ Բոնարդի, դերասան վան Դաել (խաղացել է Ռոբեսպիեր), Իվան Մոզժիխինը (նա հրաժարվել է, քանի որ կարծում էր, որ Բոնապարտի կերպարը կարող է ստեղծել միայն ֆրանսիացին)։ Ֆիլմում մասնակցություն են ունեցել մոտ 40 հայտնի դերասաններ[11]։ «Նապոլեոնը» նկարահանվել է Բրիանսոնում, Տուլոնում, Կորսիկայում, Սեն Կլու (քաղաք)ում, Բրիեննայում, Մամեզոնայում և Փարիզում[11]։
Ֆիլմում ներգրավված են եղել[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.