Ալեքսանդր Բենուա
նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ալեքսանդր Նիկոլայի Բենուա (ռուս.՝ Александр Николаевич Бенуа, ապրիլի 21 (մայիսի 3), 1870[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] - փետրվարի 9, 1960[4][2][5][…], Փարիզ[4][6]), ռուս նկարիչ, արվեստաբան, արվեստի քննադատ, «Արվեստի աշխարհ» միության հիմնադիր և գլխավոր գաղափարախոս։
Սերում է Բենուա ճարտարապետների հայտնի ընտանիքից՝ որդին Նիկոլայ Բենուան է, եղբայրը՝ Լ. Ն. Բենուա և Ա. Ն. Բենուան և զարմիկը Յ. Յ. Բենուան։
Remove ads
Կենսագրություն
Ալեքսանդր Բենուան ծնվել է 1870 թ. ապրիլի 21-ին (մայիսի 3) Սանկտ-Պետերբուրգում, ռուս ճարտարապետ Նիկոլայ Լեոնտիյի Բենուայի և Կամիլլա Ալբերտի Բենուայի (ճարտարապետ Ա. Կ. Քավոսի դուստրը) ընտանիքում։ Ավարտել է հեղինակավոր Սանկտ-Պետերբուրգի 2-րդ բարձրագույն վարժարանը[8]։ Որոշ ժամանակ սովորել է Գեղարվեստի ակադեմիայում։ 1894 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը[9]։
1894 թվականին սկսում է իր կարիերան որպես տեսաբան և արվեստի պատմաբան՝ գրելով ռուս նկարիչների մասին մի գլուխ գերմանական «XIX դարի գեղանկարչության պատմության» դասագրքի համար։ 1896-1898 և 1905-1907 թթ. աշխատել է Ֆրանսիայում։
Դարձել է «Արվեստի աշխարհ» գեղարվեստական ասոցացիայի հիմնադիրներից և գաղափարախոսներից մեկը, հիմնադրել է նույնանուն ամսագիրը։
1916-1918 թթ. նրա կողմից են ստեղծվել Ա. Ս. Պուշկինի «Պղնձե հեծյալ» պոեմի նկարազարդումները։ 1918 թ. ղեկավարել է Էրմիտաժը, ստեղծել է նրա նոր տեղեկատուն։ Շարունակում է աշխատել որպես գրքի և թատրոնի նկարիչ և ռեժիսոր, մասնավորապես աշխատում էր Ռուսաստանի Գ. Ա. Տովստնովովի անվան պետական դրամատիկական Մեծ թատրոնում ներկայացումների ստեղծման և բեմադրման վրա։ 1925 թ. Փարիզում մասնակցում է Ժամանակակից դեկորատիվ և արդյունաբերական արվեստների միջազգային ցուցահանդեսին[10]։
1926 թվականին Բենուան լքում է Խորհրդային Միությունը ՝ չվերադառնալով արտասահմանյան գործուղումներից։ Ապրել է Փարիզում, հիմնականում աշխատել է թատերական դեկորացիաների և հագուստների էսքիզների վրա։ Ալեքսանդր Բենուան մահացել է 1960 թ. փետրվարի 9 Փարիզում։
«Ալեքսանդր Բենուան եզակի վարպետ է նկարչության և թատերական բեմադրությունների մեջ։ Բենուան արվեստի հազվագյուտ գիտակ է, որը դաստիարակել է երիտասարդների մի ամբողջ սերունդ իր համոզիչ գեղարվեստական գրություններով։
Remove ads
Աշխատություններ
- Ռուս պատմության նկարները՝ պատկերազարդ
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads