From Wikipedia, the free encyclopedia
Նավ, լողացող կառուցվածք, լողամիջոց, նախատեսված բեռների կամ ուղևորների տեղափոխման համար բավարար խորություն ունեցող ջրային զանգվածներով, կամ նախատեսված այլ մասնագիտացված գործողություններ կատարելու համար, օրինակ՝ մարտական գործողություններ, գիտական հետազոտություններ, ձկնորսություն և այլն։
Նավ եզրը վերաբերվում է ցանկացած ճարտարագիտական կառուցվածքի, որը ունի անջրաթափանց իրան, կարող է լողալ ջրի մակերևույթին կամ սուզվել ջրի մեջ (սուզանավ), ծառայելով որոշակի նպատակների։
Նավը մեծ է քան նավակը, և նախատեսվում է ավելի երկար նավարկման համար և չափերով ավելի մեծ են։
Նավերը մեծ դեր են ունեցել մարդկության միգրացիաների և առևտրի զարգացման մեջ։ Նավերի օգտագործման միջոցով մեծ զարգացում են ստացել գաղութատիրությունն ու ստրուկների առևտուրը։ 15-րդ դարից սկսած նոր սննդատեսակները տեղափոխվեցին Ամերիկաներ և Եվրոպա, որը զարկ տվեց բնակչության շեշտակի աճին[1]։ Նավերով է տեղափոխվում աշխարհի ապրանքաշրջանառության մեծ մասը։
2016 թվականի դրությամբ, աշխարհում կան 49 000 առևտրային նավեր, որոնց հավաքական տարողությունը կազմում է համարյա 1,8 միլիարդ տոննա։ Այս ծավալի մեջ 28% կազմում են նավթակիր տանկերները, 43% բեռնատար նավերը, և 13% կենտեյներակիր նավերը[2]։
Համաձայն սովորույթի նավերին ջուր իջեցման պահին տրվում են անհատական անվանումներ։
Ծովային օրենքում նավը սահմանվում է, որպես ինքնագնաց կամ ոչ-ինքնագնաց լողացող կառուցվածք, այսինքն մարդու կողմից արհեստական ստեղծված օբյեկտ, որը նախատեսված է ծովում մշտական լողալու համար։ Այս կամ այն կառուցվածքի նավ ճանաչելու համար հաշվի չի առնվում նրա վրա շարժիչի առկայությունը կամ անձնակազմի առկայությունը։ Հնդկաստանի նախատիպերի վրա հիմնված օրենսդրությամբ նավ է համարվում այն փոխադրամիջոցը, որը տեղափոխում է ապրանքներ ծովով[3]։
Նավերը դասակարգվում են տարբեր առանձնահատկություններով, ըստ նշանակության, կառուցվածքի, տարողության և այլն։
Ըստ շարժման միջոցի նավերը բաժանվում են՝
Ըստ նշանակության նավերը դասակարգվում են հիմնական երկու դասերի՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.