Նավ
From Wikipedia, the free encyclopedia
Նավ, լողացող կառուցվածք, լողամիջոց, նախատեսված բեռների կամ ուղևորների տեղափոխման համար բավարար խորություն ունեցող ջրային զանգվածներով, կամ նախատեսված այլ մասնագիտացված գործողություններ կատարելու համար, օրինակ՝ մարտական գործողություններ, գիտական հետազոտություններ, ձկնորսություն և այլն։
Նավ եզրը վերաբերվում է ցանկացած ճարտարագիտական կառուցվածքի, որը ունի անջրաթափանց իրան, կարող է լողալ ջրի մակերևույթին կամ սուզվել ջրի մեջ (սուզանավ), ծառայելով որոշակի նպատակների։
Նավը մեծ է քան նավակը, և նախատեսվում է ավելի երկար նավարկման համար և չափերով ավելի մեծ են։
Նավերը մեծ դեր են ունեցել մարդկության միգրացիաների և առևտրի զարգացման մեջ։ Նավերի օգտագործման միջոցով մեծ զարգացում են ստացել գաղութատիրությունն ու ստրուկների առևտուրը։ 15-րդ դարից սկսած նոր սննդատեսակները տեղափոխվեցին Ամերիկաներ և Եվրոպա, որը զարկ տվեց բնակչության շեշտակի աճին[1]։ Նավերով է տեղափոխվում աշխարհի ապրանքաշրջանառության մեծ մասը։
2016 թվականի դրությամբ, աշխարհում կան 49 000 առևտրային նավեր, որոնց հավաքական տարողությունը կազմում է համարյա 1,8 միլիարդ տոննա։ Այս ծավալի մեջ 28% կազմում են նավթակիր տանկերները, 43% բեռնատար նավերը, և 13% կենտեյներակիր նավերը[2]։
Համաձայն սովորույթի նավերին ջուր իջեցման պահին տրվում են անհատական անվանումներ։