Նատալյան աստղագուշակություն
From Wikipedia, the free encyclopedia
Նատալյան աստղագուշակություն, ծագել է լատիներեն natalis բառից, որը նշանակում է ծննդյանը վերաբերող, ծննդյան պահի հետ կապված։ Նատալյան աստղագուշակությունը աստղագիտության ճյուղերից մեկն է, որը զբաղվում է անձնական հատկանիշների բացահայտմամբ և մարդու կյանքում հնարավոր իրադարձությունների գուշակությամբ, այսինքն՝ մարդու ծննդյան վայրի և ժամանակի հետ կապված աստղագուշակությամբ։ Նատալյան աստղագուշակությունը չունի հնարավորություն պատասխանելու այնպիսի հարցերի, թե կոնկրետ երբ տեղի կունենա այս կամ այն իրադարձությունը։ Այսպիսի տեսությունների կազմման համար աստղագուշակը պետք է դիմի կանխագուշակային աստղագուշակությանը։