Աստղագուշակություն
From Wikipedia, the free encyclopedia
Աստղագուշակություն, աստղաբանություն կամ ախտարք, հավատանքների, ավանդույթների և ուսմունքների համակարգ, որը 18-րդ դարից կեղծագիտություն է համարվում[1]։ Աստղագուշակությունը պնդում է, որ հնարավոր է գտնել մարդկային գործերի և երկրային իրադարձությունների մասին տեղեկություն՝ ուսումնասիրելով երկնային օբյեկտների ակնհայտ դիրքերը[2][3][4][5][6]։ Տարբեր մշակույթներ աստղագուշակության ձևեր են կիրառել առնվազն մ.թ.ա. 2-րդ հազարամյակից, այս սովորույթները ծագել են օրացույցային համակարգերում, որոնք օգտագործվում էին սեզոնային տեղաշարժերը կանխատեսելու և երկնային ցիկլերը որպես աստվածային հաղորդակցության նշաններ մեկնաբանելու համար[7]։ Մշակույթների մեծ մասը, եթե ոչ բոլորը, կարևորել են երկնային մարմինների դերը, իսկ որոշները, ինչպես օրինակ հնդկական, չինական և մայաական մշակույթները, մշակել են երկնային դիտարկումներից երկրային իրադարձությունները կանխատեսող համակարգեր։ Արևելյան աստղագուշակությունը, որը ներկայում օգտագործվող ամենահին ասղգաուշակության համակարգերից է, իր արմատները ձգում է մինչև մ.թ.ա. 19-17-րդ դարերի միջագետք, որտեղից այն տարածվել է Հին հունաստան, Հռոմ, Իսլամական աշխարհ, և, ի վերջո, կենտրոնական և արևելյան Եվրոպա։ Ժամանակակից աստղագիտությունը հաճախ ասոցացվում է հորոսկոպների համակարգերի հետ, որոնք պնդում են, թե կարող են մացատրել մարդկանց բնավորությունը և գուշակել իրենց կյանքի կարևոր իրադարձություններ՝ հիմնվելով երկնային մարմինների դիրքի վրա[8]։
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Իր պատմության ընթացքում աստղագուշակությունը ունեցել է քննադատողներ, մրցակիցներ և թերահավատներ, որոնք ընդդիմացել են աստղագուշակությանը բարոյական, կրոնական, քաղաքական կամ փորձառական պատճառներով[9][10][11]։ Սակայն, նախքան Լուսավորության դարաշրջանը, աստղագուշակությունը հիմնականում համարվել է գիտական ավանդույթ և տարածված է եղել կրթված խավի շրջանում, հաճախ սերտորեն ունենալով աստղագիտության, օդերևութաբանության, բժշկության և ալքիմիայի հետ[12]։ Այն տարածված էր քաղաքական շրջանակներում և նշվել է գրականության բազմաթիվ աշխատություններում՝ Դանթե Ալիգիերիից և Ջեֆրի Չոսերից մինչև Ուիլյամ Շեքսպիր, Լոպե դե Վեգա և Պեդրո Կալդերոն դե լա Բարկա։ Սակայն, Լուսավորության դարաշրջանում այն կորցրեց իր կարգավիճակը որպես գիտության լեգիտիմ ճյուղ[13][14]։ 19-րդ դարի վերջին գիտական մեթոդի լայն կիրառում ստանալուց հետո, գիտնականները հաջողությամբ վիճարկել են աստղագուշակությունը, ինչպես տեսական[15][16], այնպես էլ փորձնական հիմքերով[17][18]՝ ցույց տալով, որ այն գիտական վավերականություն կամ բացատրման ուժ չունի[19]։ Այսպիսով, աստղագուշակության հանդեպ հավատը մեծ անկում է ապրել արևմուտքում մինչև 1960-ականներ, երբ այն կրկին սկսեց աճել[20]։