From Wikipedia, the free encyclopedia
Ներենդրա Դամոդարդաս Մոդի (հինդի՝ नरेन्द्र दामोदरदास मोदी, սեպտեմբերի 17, 1950[18][19][20], Վադնագար, Mehsana district, Բոմբեյ, Հնդկաստան[21]), հնդիկ հասարակական, պետական գործիչ։ 2001 թվականի հոկտեմբերի 7-ից ստանձնել է Գուջարաթ նահանգի նահանգապետի պաշտոնը։ Բհարաթիա ջանաթիա կուսակցության ղեկավար։ 2014 թվականի մայիսի 26-ից Հնդկաստանի վարչապետը։
Ներենդրա Մոդի नरेन्द्र दामोदरदास मोदी | ||||
| ||||
---|---|---|---|---|
մայիսի 26, 2014 | ||||
Նախորդող | Մանմոհան Սինգհ | |||
Կուսակցություն՝ | Բհարաթիա ջանաթա կուսակցություն[1] | |||
Կրթություն՝ | Gujarat University? (1983)[2][3] և Դելիի համալսարան (1978)[4] | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող, սոցիալական աշխատող և մատենագետ | |||
Ազգություն | հնդիկ | |||
Դավանանք | հինդուիզմ | |||
Ծննդյան օր | սեպտեմբերի 27, 1950 (73 տարեկան) | |||
Ծննդավայր | Վադնագար | |||
Քաղաքացիություն | Հնդկաստան | |||
Ի ծնե անուն | անգլ.՝ Narendrabhai Damodardas Modi, գուջարաթի՝ નરેન્દ્ર દામોદરદાસ મોદી, नरेंद्रभाई दामोदरदास मोदी և հինդի՝ नरेंद्रभाई दामोदरदास मोदी | |||
Հայր | Դամոդար Դաս Մուլչանդ Մոդի | |||
Մայր | Խիրաբեն | |||
Ամուսին | Ջաշոդաբեն Նարենդրաբհայ Մոդի[5] | |||
Կայք՝ | narendramodi.in | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Նարենդրա Դամոդարդաս Մոդին ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 17-ին Վադնագար քաղաքում[22]։ Դամոդարդաս Մուլչանդա Մոդիի և կնոջ՝ Հիրաբենի 6 երեխաներից երրորդն էր։ Վաղ հասկից սկսեց հետաքրքրվել քաղաքականությամբ, ընդգրկվեց Rashtriya Swayamsevak Sangh-ի (Հայրենիքի կամավոր ծառաների միություն) շարքերը[23]։ Ստացել է քաղաքագետի կրթություն։
1998 թվականին Բհարաթիա ջանաթայի այն ժամանակվա ղեկավար Լալա Կրիշնա Ադվանիի հանձնարարությամբ Գուջարաթ և Հիմաչալ-Պրադեշ նահանգներում ղեկավարեց այդ կուսակցության ընտրարշավը։ 2001 թվականի հոկտեմբերին դարձավ Գուջարաթի գլխավոր նախարարը՝ փոխարինելով թոշակի անցած Կեշուբհայ Փաթելին[24][25]։ 2007 թվականին վերընտրվեց երրորդ անգամ[26][27][28], իսկ 2012-ին՝ չորրորդ։
Ինչպես Հնդկաստանում, այնպես էլ արտասահմանում Մոդին համարվում է հակասական կերպար[29][30][31][32][33][34][35]։ Սուր քննադատության արժանացան նրա գործողությունները 2002 թվականի Գուջարաթի ջարդերի ժամանակ։ Մասնավորապես, նա մեղադրվում էր մուսուլման հնդիկներին պաշտպանություն չտրամադրելու մեջ։ Չնայած դրան՝ Մոդին Գուջարաթի բնակչության կողմից մեծ աջակցություն ունի։ Նրան է վերագրվում 2000-ական թվականներին նահանգում գրանցված տնտեսական աճը[36]։ Ըստ India Today հայտնի ամսագրի՝ 2006 և 2011 թվականներին Մոդին ճանաչվել է Հնդկաստանի լավագույն գլխավոր նախարար[37]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.