Նարիման Ալիմամեդ օղլի Հասանզադե (ադրբ.՝ Nəriman Əliməmməd oğlu Həsənzadə, փետրվարի 18, 1931(1931-02-18), Փոյլու (Աղստևի շրջան), Ղազախի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի բանաստեղծ և դրամատուրգ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու (1965), Ադրբեջանական ԽՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ (1981), Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ[1] (2005):

Արագ փաստեր Նարիման Հասանզադեադրբ.՝ Nəriman Həsənzadə, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն և կարիերա

Նարիման Հասանզադեն ծնվել է 1931 թվականի փետրվարի 18-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի (այսօր Աղստևի շրջան) Փոյլու բնակավայրում։ 1954 թվականից ԽՄԿԿ անդամ է։ Հասանզադեն գրել է մի շարք պոետիկ բանաստեղծությունների շարքեր, որոնցից առավել հայտնի են«Բարեկամներս ինձ սպասում են» (1956), «Իմ հոգին բանաստեղծություն է ուզում» (1964), «Իմ գիշերը, իմ ցերեկը» (1973), «Զմրուխտե թռչուն» (1976), «Դու ներեցիր» (1979), «Մի մտահոգվիր» (1982) և այլն։

Բացի բանաստեղծություններից, Նարիման Հասանզադեն գրել է նաև «Նարիման» (1968) պոեմը՝ նվիրված Նարիման Նարիմանովին և «Նուրու փաշան»։ Որպես դրամատուրգ գրել է նաև մի շարք պիեսներ, որոնցից է՝ «Թող իմանա ամբողջ Արևելքը» (1981), դրամա՝ «Աթաբեկները» (1983)՝ նվիրված ներկայիս Ադրբեջանի տարածքում XII դարում ապրող մարդկանց կյանքին, արձակ՝ «Նաբատ մորաքրոջ հացը» (1974), որը դարձավ Նարիման Հասանզադեի անդրանիկ արձակ ստեղծագործությունը։

Նարիման Հասանզադեի ստեղծագործությունները թարգմանվել են ԽՍՀՄ տարբեր ժողովուրդների լեզուներով։ Անձամբ Հասանզադեն ադրբեջաներեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի, Տարաս Շևչենկոյի, Նիկոլայ Նեկրասովի, Իվան Ֆրանկոյի, Լեսյա Ուկրաինկայի և այլոց ստեղծագործությունները։ Բացի գրելուց, Նարիմանը զբաղվել է նաև ադրբեջանաուկրաինական հարաբերություններով[2]։

1978 թվականից Նարիման Հասանզադեն «Գրականություն և արվեստ» թերթի գլխավոր խմբագիրն է եղել։ Արժանացել է ԽՍՀՄ «Պատվո նշան» և ադրբեջանական «Շոհրատ» մրցանակների։ Ադրբեջաներենի և ադրբեջանական գրականության դասախոս է Ազգային ավիացիոն ակադեմիայում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.