From Wikipedia, the free encyclopedia
Նեգասո Գիդադա Սոլոն (անգլ.՝ Negasso Gidada Solon; սեպտեմբերի 3, 1943, Dembi Dollo, Kelem Welega Zone, Օրոմիա, Եթովպիա - ապրիլի 27, 2019[1][2][3], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4]), Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության 1-ին նախագահ։ Կառավարել է 1995թ․ օգոստոսի 22-ից մինչև 2001 թվականի հոկտեմբերի 8-ը՝ Եթովպիայի՝ որպես խորհրդարանական հանրապետություն հաստատումից սկսած։
Նեգասո Գիդադա | |
Կուսակցություն՝ | Եթովպիական ժողովուրդների հեղափոխական ժողովրդավարական ճակատ |
---|---|
Կրթություն՝ | Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պատմաբան |
Դավանանք | բողոքականություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 3, 1943 |
Ծննդավայր | Dembi Dollo, Kelem Welega Zone, Օրոմիա, Եթովպիա |
Վախճանի օր | ապրիլի 27, 2019[1][2][3] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա |
Քաղաքացիություն | Եթովպիա |
Ամուսին | Regina Abelt? |
Եթովպիայի նախկին նախագահ Մելես Զելաուին խորհրդարանական հանրապետության հաստատման պահին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, ինչը նպաստել է նրան, որ Նեգասո Գիդադան ընտրվել է Եթովպիայի նախագահ։ 2001թվականին նրան փոխարինել է Գիրմե Վոլդե Գիորգիսը, որը մինչ այդ զբաղեցնում էր տեղեկատվության նախարարի պաշտոնը։ 2005 թվականին Գիդադան՝ որպես անկախ թեկնածու, ընտրվում է խորհրդարանի պատգամավոր։
Դասավանդել է պատմություն Ադիս Աբեբայի համալսարանում։ Ըստ հավատքի բողոքական էր։ 2008 թվականին եղել է նոր ընդդիմադիր կոալիցիայի՝ Դեմոկրատական երկխոսությունների ֆորումի հիմնադիրներից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.