կենտրոնական նյարդային համակարգի գիտական ուսումնասիրության բնագավառ From Wikipedia, the free encyclopedia
Նեյրոգիտություններ կամ նյարդաբանական գիտություններ, միջառարկայական գիտական ոլորտ, որն ուսումնասիրում է օրգանիզմում նյարդային պրոցեսները, որոնց կիզակետը նեյրոգիտություններն են։ Այդ գիտություններն իրենց մեջ ներառում են մի շարք ոլորտներ, ինչպիսիք են կենսաբանությունը, քիմիան, համակարգչային գիտությունը, ճարտարագիտությունը, լեզվաբանությունը, բժշկությունը, ֆիզիկան, փիլիսոփայությունը և հոգեբանությունը։ Նեյրոգիտությունների զարգացումը հանգեցրել է նոր առարկաների ստեղծմանը, մասնավորապես՝ նեյրոէթիկայի, նյարդահաղորդակցման, նեյրոճարտարապետության և նեյրոկարգավորման։
Ուղղություն | Նկարագրություն |
---|---|
Հաշվողական նեյրոկենսաբանություն | Գիտություն, որն օգտագործում է հաշվարկային գործընթացները՝ հասկանալու համար, թե ինչպես են կենսաբանական համակարգերն իրականացնում իրենց գործառույթները[1]։ |
Կլինիկական նեյրոգիտություն | Նյարդաբանության կիրառական ոլորտներ, ինչպիսիք են նյարդաբանությունն ու հոգեբուժությունը։ |
Ճանաչողական նեյրոկենսաբանություն | Գիտություն, որն ուսումնասիրում է գլխուղեղի գործունեության կապը ճանաչողական գործընթացների և վարքի հետ ՝ համատեղելով նեյրոկենսաբանության և ճանաչողական գիտության մոտեցումները։ |
Մշակութային նեյրոգիտություն | Գիտելիքների ոլորտ, որը ձգտում է բացահայտել գլխուղեղի մեխանիզմների այն առանձնահատկությունները, որոնք ապահովում են տարբեր մշակույթների ներկայացուցիչների մտավոր գործունեությունը[2]։ |
Նեյրոկենսաբանություն | Գիտություն, որն ուսումնասիրում է նյարդային համակարգի գործունեության կենսաբանական հիմքը։ |
Նեյրոնկարագրական | Գլխուղեղի կառուցվածքը, գործառույթները և կենսաքիմիական առանձնահատկությունները պատկերացնելու համար տարբեր մեթոդների ամբողջություն[3]։ |
Նեյրոինժեներիա | Գիտական առարկա, որը կենսաբժշկական ճարտարագիտության մաս է կազմում ՝ օգտագործելով տարբեր ինժեներական տեխնիկա նյարդային համակարգը ուսումնասիրելու, վերականգնելու, փոխարինելու կամ ամրապնդելու համար։ |
Նեյրոինֆորմատիկա | Ինֆորմատիկայի բաժին, որը զբաղվում է նյարդային համակարգի վերաբերյալ տվյալների մշակմամբ, ինչպես նաև դրանց վերլուծությամբ և մոդելավորմամբ։ |
Նեյրոլեզվաբանություն | Լեզվական գործընթացների նյարդային հիմքն ուսումնասիրող գիտություն։ |
Նեյրոհոգեբանություն | Գիտություն, որի նպատակն է ուսումնասիրել գլխուղեղի մտավոր գործառույթների կազմակերպումը[4]։ |
Նեյրոէվրեստիկա | Նոր մոտեցում նյարդաբանության մեջ, որտեղ գլխուղեղի գործընթացները դիտարկվում են գենետիկական գործոնների և շրջակա միջավայրի փոխազդեցության տեսանկյունից՝ համատեղելով վերականգնողականությունն ու ամբողջականությունը[5]։ |
Նեյրոէթոլոգիա | Նեյրոգիտությունների բաժին, որն ուսումնասիրում է, թե ինչպես է կենտրոնական նյարդային համակարգը կենսաբանորեն համապատասխան խթանների պատասխանները վերածում բնական վարքի։ |
Հոգեֆիզիոլոգիա | Գիտություն, որն ուսումնասիրում է հոգեկան գործընթացների, վիճակների և վարքի նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմները[6]։ |
Սոցիալական նեյրոգիտություն | Գիտության ոլորտ, որն ուսումնասիրում է նյարդային գործընթացները, որոնք ընկած են մարդու սոցիալական վարքի հիմքում[7]։ |
Նեյրոճարտարապետություն | Բազմամասնագիտական մոտեցում գիտության ոլորտում, որը հիմնված է նեյրոհոգեբանության, նեյրոմարքետինգի, ճարտարապետության և դիզայնի գիտելիքների վրա[8][9][10][11]։ |
Նեյրոէթիկա | Նեյրոկենսաբանության և նյարդաբանության էթիկա[12], հետազոտության միջառարկայական տարածք, որն ուսումնասիրում է ժամանակակից նյարդաբանության ազդեցությունը մարդու ինքնագիտակցության վրա, կենսաբժշկության, քաղաքական, իրավական և բարոյական ոլորտների զարգացումը մարդու կյանքի վրա։ |
Նյրոէկոնոմիկա | Գիտություն, որն ուսումնասիրում է գլխուղեղի կատարած գործառույթները, վարքի և որոշումներ կայացնելու մասին։ |
Նեյրոտեոլոգիա | Գիտություն, նեյրոֆիզիոլոգիայի և նյարդահոգեբանության խաչմերուկում՝ կրոնական փորձի վրա հիմնված ուսումնասիրություն։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.