From Wikipedia, the free encyclopedia
Նեոնատոլոգիա, մանկաբուժության ճյուղ, որը բաղկացած է նորածինների, հատկապես, հիվանդ կամ վաղաժամ նորածինների բժշկական օգնությունից։ Այն հիվանդանոցների բազայի վրա հիմնված մասնագիտություն է և սովորաբար իրականցվում է նորածինների վերակենդանացման բաժանմունքներում։ Նեոնատոլոգների հիմնական հիվանդները հանդիսանում են նորածինները, որոնք հիվանդ են կամ վաղաժամ ծննդաբերության պատճառով խնամքի կարիք ունեն, ցածր քաշի, ներարգանդային աճի սահմանափակման, բնածին արատների (ծննդյան արատներ), սեպսիսի, թոքային հիպոպլազիայի կամ ծննդաբերական ասիֆիքսիայի պատճառով։
Չնայած մանկական մահացության բարձր ցուցանիշները բրիտանական բժշկական հանրության կողմից ճանաչվել էին առնվազն 1860-ականներին[1], ժամանակակից նորածնային ինտենսիվ բուժումը համեմատաբար վերջերս գրանցված առաջընթաց է[2]։ 1898թ.-ին Իլլինոյս նահանգի Չիկագո քաղաքում դոկտոր Ժոզեֆ Դելին հիմնադրեց առաջին նորածնային ինկուբատոր կայանը։ 1931թ.-ին Դոկտոր Ա. Ռոբերտ Բաուերը Հենրի Ֆորդի հիվանդանոցում գտնվելու ժամանակ հորինեց առաջին ինկուբատորը, որը համատեղում էր ջերմությունն ու թթվածինը, ինչպես նաև խոնավությունը[3]։ 1952թ.-ին դոկտոր Վիրջինիա Ապգարը ներկայացրեց Ապգարի միավորների գնահատման համակարգը` որպես նորածնի վիճակը գնահատելու միջոց։ Միայն 1965թ. ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում բացվեց նորածինների վերակենդանացման առաջին ամերիկյան բաժինը (NICU)[4]: 1975թ.-ին Ամերիկյան մանկաբուժության խորհուրդը հաստատեց նեոնատոլոգիայի սերտիֆիկացումը։
1950-ականները նորածնի մեխանիկական օդափոխության ի հայտ գալով բերեցին նորածնային ծառայությունների արագ զարգացման։ Սա թույլ տվեց փրկել թերհաս նորածիններին։ 1980-ականներին թոքային մակերեսային ակտիվացնող թերապիայի զարգացումը օգնեց կանխարգելել ծայրահեղ թերհաս նորածինների շրջանում թոքերի քրոնիկ հիվանդությունների զարգացումը։ 2006թ.-ին 450 գրամ և 22 շաբաթականում ծնված նորածինները գոյատևելու հնարավորություն ունեն։ Ժամանակակից NICU-ներում 1000 գրամից ավելի քաշ ունեցող և 27 շաբաթ հղիությունից հետո ծնված նորածինները գոյատևման մոտավորապես 90% հավանականություն ունեն, և մեծամասնությունը ունեն նորմալ նյարդաբանական զարգացում[5]։
Միացյալ նահանգներում նեոնատոլոգը նեոնատոլոգիա իրականացնող բժիշկն է (MD կամ DO): Նեոնատոլոգ դառնալու համար բժիշկը սկզբում վերապատրաստում է անցնում որպես մանկաբույժ, այնուհետև ավարտում է լրացուցիչ ուսուցում, որը կոչվում է կրթաթոշակ (3 տարի ԱՄՆ-ում) նեոնատոլոգիայում[6]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ոչ բոլոր նեոնատոլոգները, ունեն ստանդարտ սերտիֆիկացում ամերիկյան խորհրդի կողմից։
Միացյալ նահանգներում նեոնատոլոգը նեոնատոլոգիա իրականացնող բժիշկն է (MD կամ DO): Նեոնատոլոգ դառնալու համար բժիշկը սկզբում վերապատրաստում է անցնում որպես մանկաբույժ, այնուհետև ավարտում է լրացուցիչ ուսուցում, որը կոչվում է կրթաթոշակ (3 տարի ԱՄՆ-ում) նեոնատոլոգիայում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ոչ բոլոր նեոնատոլոգները, ունեն ստանդարտ սերտիֆիկացում ամերիկյան խորհրդի կողմից։
Միացյալ Թագավորությունում, բժշկական դպրոցն ավարտելուց և հիմնադրման երկամյա ծրագիրն ավարտելուց հետո, նեոնատոլոգ դառնալ ցանկացող բժիշկը պետք է անցներ մանկական մասնագիտության ութամյա վերապատրաստման ծրագիր։ Ծրագրի վերջին երկու-երեք տարիները նվիրված էին նեոնատոլոգիայի` որպես ենթատեսակի վերապատրաստմանը։ Neonatal Nurse Practitioners (NNPs) առաջադեմ պրակտիկական հմտություններով օժտված բուժքույրեր են, որոնք մասնագիտանում են նորածինների խնամքի ոլորտում։ Նրանք համարվում են մատակարարներ և հաճախ կիսում են NICU խնամքի ծանրաբեռնվածությունը մշտական բժիշկների հետ։ Նրանք ի վիճակի են բուժել, պլանավորել, նշանակել, ախտորոշել և կատարել ընթացակարգեր իրենց պրակտիկայի շրջանակներում, որը սահմանված է գործող օրենսդրությամբ այն հիվանդանոցում, որտեղ նրանք աշխատում են։
Որոշակի օրգան-համակարգերի վրա կենտրոնանալու փոխարեն, նեոնատոլոգները կենտրոնանում են նորածինների խնամքի վրա,ովքեր պահանջում են հոսպիտալացում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նրանք կարող են հանդես գալ նաև որպես ընդհանուր մանկաբույժներ՝ ապահովելով նորածինների վիճակի լավ գնահատումը և խնամքը այն հիվանդանոցում,որտեղ գտնվում են։ Որոշ նեոնատոլոգներ,մասնավորապես նրանք, ովքեր գտնվում են ակադեմիական պայմաններում, կարող են նորածիններին հետևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ հիվանդանոցից դուրս գալուց հետո, որպեսզի կարողանան ավելի լավ գնահատել առողջության հետ կապված երկարաժամկետ խնդիրները վաղ տարիքում։
Որոշ նեոնատոլոգներ իրականցնում են կլինիկական և ֆունդամենտալ գիտական հետազոտություններ,որպեսզի ավելի լավ հասկանան այս յուրահատուկ խմբին։ Նորածինն ենթարկվում է հետսաղմնային կյանքի բազմաթիվ ադապտացիանների, և նրա ֆիզիոլոգիական համակարգերը, ինչպիսին է իմունային համակարգը, լիովին զարգացած չեն։ Նորածնային շրջանում մտահոգող հիվանդություններն են.
Նեոնատոլոգները զգալիորեն վաստակում են ընդհանուր մանկաբույժների շրջանում։ 2018-ին տիպիկ մանկաբույժի աշխատավարձը տատանվում էր 221,000 դոլարից մինչև 264,000, մինչդեռ նեոնատոլոգի միջին աշխատավարձը՝ 299,000-ից 355,000 էր[7]։
Ծնունդը հոսպիտալացման ամենատարածված պատճառներից է։ Մոր և նորածնային վիրաբուժական ծառայությունների համար 2003-2011 թվականների հիվանդանոցների միջին ծախսերը հիվանդանոցների ամենացածր ծախսերն էին ԱՄՆ֊ում[8]։ 2012թ.-ին մայրերի և նորածինների հոսպիտալացումը կազմում էր հոսպիտալացումների ամենամեծ մասը նորածինների,18-44 տարեկան մեծահասակների և Medicaid-ի կողմից սպասարկվողների շրջանում[9]։
2000-2012 թվականներին նորածինների հոսպիտալացումը(ծնունդը) ԱՄՆ֊ում տատանվում էր 4 միլիոնի սահմանում, 2006-ին հասնելով ամենաբարձր մակարդակին՝ 4.3մլն[10]։ Մայրերի և նորածինների հոսպիտալացումը 2012 թվականին Միացյալ Նահանգներում կազմում էր ընդհանուրի 27%-ը։ Այնուամենայնիվ,հիվանդանոցային միջին ծախսերը մնացին հիվնադանոցում մնալու երեք տեսակներից ամենացածրը(բժշկական, վիրաբուժական, կամ մայրական և նորածնային)։ Մայրական/նորածնային հոսպիտալացման համար հիվանդանոցի միջին ծախսը 2012-ին կազմել է 4300ԱՄՆ դոլար(ի տարբերություն 8500ԱՄՆ դոլարի բժշկական և 21200ԱՄՆ դոլարի վիրաբուժական մնալու համար 2012 թվականին)[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.