Սակավարյունություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սակավարյունություն (հուն․՝ αναιμία ` սակավարյունություն), անեմիա, արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) կամ հեմոգլոբինի ընդհանուր քանակի նվազումը[1][2], արյան թթվածինը կապելու տարողության նվազումը[3]։ Երբ անբավարարությունը դանդաղ է առաջանում, ախտանիշները հաճախ կարող են անորոշ լինել և ներառում են հոգնածություն, թուլություն, դժվարաշնչություն[4]։ Անեմիան, որը արագ է առաջանում, ունի բազում ախտանիշներ, որոնք կարող են ներառել շփոթվածություն, ուշագնացության զգացում, գիտակցության կորուստ և ծարավի զգացողություն[4]։ Անեմիան պետք է արտահայտված լինի՝ նախքան անձը զգալիորեն կգունատվի։ Կախված հիմնական հիվանդության պատճառից՝ կարող են լինել նաև լրացուցիչ ախտանիշներ[4]։
Անեմիայի երեք հիմնական տեսակները պայմանավորված են արյան կորստի, արյան կարմիր բջիջների արտադրության նվազեցման և կարմիր բջիջների ավելացման հետ[4]։ Արյան կորստի պատճառներից են վնասվածքները, ստամոքս-աղիքային արյունահոսությունները և այլն[4]։ Արտադրության նվազեցման պատճառները ներառում են երկաթի դեֆիցիտը, վիտամին B12-ի պակասը, թալասեմիան և ոսկրածուծի մի շարք նեոպլազիաները[4]։ Անեմիայի պատճառներից են նաև մանգաղաձև բջջային անեմիան, մալարիան և որոշ աուտոիմուն հիվանդություններ[4]։ Անեմիան դասակարգվում է նաև կարմիր բջիջների չափերի հիման վրա[4]։ Եթե բջիջները փոքր են, դա միկրոցիտար անեմիա է[4]։ Եթե դրանք մեծ են, ապա դա մակրոցիտար անեմիա է, իսկ եթե դրանք նորմալ են, նորմոցիտար անեմիա է[4]։ Տղամարդկանց մոտ ախտորոշվում է, երբ հեմոգլոբինի քանակը նվազում է 130-140 գ/լ-ից, իսկ կանանց դեպքում այն պետք է լինի 120-130 գ/լ-ից պակաս (12-13 գ/դլ)[4][4][5]։
Մարդկանց առանձին խմբեր, օրինակ՝ հղի կանայք, կանխարգելման համար ստանում են երկաթ պարունակող հաբեր[4][6]։ Սննդային հավելումն՝ առանց կոնկրետ պատճառը պարզելու, խորհուրդ չի տրվում[4]։ Օգտագործվում է միայն, եթե առկա են անեմիային բնորոշ արյան փոփոխություններ և ախտանիշներ։ Նրանք, ովքեր չունեն ախտանիշներ, հաբեր խորհուրդ չի տրվում, եթե հեմոգլոբինի քանակը ցածր չէ 60–80 գ/լ-ից(6–8 գ/դլ)[4][7]։ Դեղորայքը, որը խթանում է էրիթրոպոեզը, խորհուրդ է տրվում միայն ծանր անեմիայի դեպքում։ Անեմիան տարածված է ամբողջ աշխարհում[4]։ Երկաթ դիֆիցիտային անեմիա ունի շուրջ 1 միլիոն մարդ[8]։ 2013 թվականին, մոտ 183 000 մարդ մահացել է երկաթ դիֆիցիտային անեմիայից, 1990 թվականին՝ 213 000։ Այն ավելի տարածված է կանանց, քան տղամարկանց մոտ[9], հղիության ընթացքում, երեխաների և տարեցների մոտ[4]։ Անեմիան մեծացնում է բժշկական ծախսերը և նվազեցնում մարդկանց աշխատունակությունը[5]։ «Անեմիա» հասկացությունը փոխառնված է հին հունարեն՝ ἀναιμία anaimia բառից, որը նշանակում է արյան պակաս՝ ἀν- an՝ «չ» և αἷμα haima՝ «արյուն»[10]։
Remove ads
Նշաններ և ախտանիշներ

Անեմիան շատ մարդկանց մոտ անախտանիշ է, կամ ախտանիշները կարող են թույլ արտահայտված լինել։ Ախտանշանները կարող են կապված լինել հիմնական պատճառի կամ անեմիայի հետ։ Ամենահաճախ դիտվում է թուլություն կամ հոգնածություն, իսկ երբեմն էլ կենտրոնացման թուլացում։
Անեմիայի ժամանակ կարող է դիտվել նաև դժվարաշնչություն։ Ծանր անբավարարության ժամանակ օրգանիզմը կարող է փոխհատուցել սրտային արտանետման բարձրացմամբ։ Հիվանդը կարող է ունենալ ախտանիշներ, ինչպիսիք են սրտխփոցները, հեղձուկի նոպաները (եթե առկա է սրտի հիվանդություն), սրտային անբավարարության այլ ախտանիշներ։ Օբյեկտիվ զննման ժամանակ կարող է դիտվել մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն, բայց դա հուսալի նշան չէ։ Զննման ժամանակ կարող է հայտնաբերվել անեմիայի որոշ տեսակներին բնորոշ նշաններ, օրինակ՝ գդալաձև եղունգներ (երկաթի դեֆիցիտի դեպքում), դեղնություն (հեմոլիտիկ անեմիայի), ոսկրային դեֆորմացիաներ (մեծ թերասեմիայի դեպքում) կամ ոտքի խոցեր (մանգաղաձև-բջջային անեմիա)։
Ծանր անեմիայի ժամանակ կարող է լինել հիպերդինամիկ շրջանառության նշաններ `տախիկարդիա (հաճախասրտություն), արագ պուլս և սրտի փորոքների հիպերտրոֆիա (մեծացում)։ Կարող են լինել սրտային անբավարարության նշաններ։ Պագոֆագիան (աղավաղված ախորժակ) սառույց, ինչպես նաև թուղթ, մոմ և խոտ, նույնիսկ մազ կամ կեղտ ուտելու ցանկությունն է, որը կարող է լինել երկաթի անբավարարության ախտանիշ, չնայած որ հաճախ հանդիպում է նաև այն մարդկանց մոտ, ովքեր ունեն հեմոգլոբինի նորմալ մակարդակ։ Խրոնիկական անեմիան կարող է առաջացնել երեխաների վարքագծային խանգարումներ` որպես նորածինների նյարդաբանական անբավարար զարգացման անմիջական արդյունք և դպրոցական տարիքի երեխաների մոտ ակադեմիական կարողությունների նվազում։ Անհանգիստ ոտքերի համախտանիշը ավելի տարածված է երկաթ պակասուրդային անեմիայի դեպքում։
Անեմիան առաջանում է էրիթրոցիտների արտադրության նվազման, էրիթրոցիտների բարձրացած ոչնչացման (հեմոլիտիկ անեմիա), արյան կորստի և հեղուկով ծանրաբեռնվածության (հիպերվոլեմիա) հետևանքով։ Նրանցից մի քանիսը կարող են զուգորդվել, ի վերջո՝ առաջացնել անեմիա։ Անեմիայի ամենատարածված պատճառը արյան կորուստն է։
Remove ads
Պատճառներ
Անեմիայի պատճառ կարող են լինել արյան կարմիր բջիջների արտադրության նվազումը, կարմիր բջիջների բարձրացած քայքայումը (հեմոլիտիկ անեմիա), արյան կորուստը և հեղուկով ծանրաբեռնվածությունը (հիպերվոլեմիա)։ Նրանցից մի քանիսը կարող են զուգորդվել` ի վերջո առաջացնելով անեմիա։ Անեմիայի ամենատարածված պատճառը արյան կորուստն է, բայց դա սովորաբար չի հանգեցնում որևէ երկարատև ախտանիշի։ Ամենահաճախ հանդիպում է երկաթ դիֆիցիտային անեմիան։
Պատճառահետևանքային կապ
- Ցողունային բջիջների արտադրման խանգարումներ
- Մաքուր կարմիր բջջային ապլազիա[11]
- Ապլաստիկ անեմիա[11], որն ազդում է բոլոր տեսակի բջիջների վրա
- Ֆանկոնի անեմիա-ժառանգական խանգարում[11]
- Երիկամային անբավարարության ժամանակ առաջացող անեմիա-էրիթրոպոետինի արտադրության նվազում
- Էնդոկրին հիվանդությունների ժամանակ առաջացող անեմիա
- Էրիթրոբլաստների տարածման և հասունացման խանգարումներ
- Չարորակ անեմիա[11], մեգալոբլաստային անեմիայի ձևերից մեկն է՝ կապված վիտամին B12 դեֆիցիտի հետ
- Ֆոլաթթվի անբավարարություն[11], ինչպես վիտամին B12- ի դեպքում՝ մեգալոբլաստային անեմիա
- Երկաթ դիֆիցիտային անեմիա, որն առաջացնում է հեմի անբավարար սինթեզ[11]
- Թալասեմիաներ, որոնք առաջացնում են գլոբինի սինթեզի[11] խանգարումներ
- Դիսէրիթրոպոետիկ անեմիաներ, որոնք առաջանում են անարդյունավետ էրիթրոպոեզի հետևանքով
- Երիկամային անբավարարության[11] ժամանակ առաջացած անեմիա[11]
- Անեմիայի առաջացման այլ մեխանիզմներ
- Միելոֆթիզային անեմիա[11], որն անեմիայի ծանր ձև է։ Առաջանում է, երբ ոսկրածուծը փոխարինվում է օրինակ ուռուցքի չարորակ բջիջներով, գրանուլեմաներով, ֆիբրոզով։
- Միելոդիսպլաստիկ համախտանիշ[11]
- Քրոնիկ բորբոքումների[11] ժամանակ առաջացող անեմիա
- Լեյկոէրիթրոբլաստիկ անեմիա[11]
Արյան կարմիր բջիջների բարձրացած քայքայում
Հեմոլիտիկ անեմիա․ այն բնորոշվում է դեղնությամբ և լակտատ դեհիդրոգենազի մակարդակի բարձրացմամբ։
- Ներքին (ներբջջային) անոմալիաներ[11]
Առաջացնում են բջիջների վաղաժամ ոչնչացում։ Բոլորը, բացառությամբ գիշերային պարոքսիզմալ հեմոգլոբինուրիայի, ժառանգական գենետիկական խանգարումներ են[12]։
- Ժառանգական սֆերոցիտոզ[11], ժառանգական խանգարում է, որը հանգեցնում էրիթրոցիտների թաղանթում արատների առաջացմանը, որն էլ իր հերթին հանգեցնում է բջիջների քայքայման։
- Ժառանգական էլիպտոցիտոզը[11] թաղանթի սպիտակուցների դեֆեկտ
- Աբետալիպոպրոտեինեմիա[11]․ թաղանթի լիպիդների դեֆեկտ
- Ֆերմենտների դեֆեկտներ
- Պիրուվատ կինազա և հեքսոկինազա-գլիկոլիզի դեֆեկտ[11]
- Գլյուկոզա-6-ֆոսֆատ դիհրդրոգենազայի և գլուտաթիոն սինթետազայի անբավարարություն[11]-առաջացնում է օքսիդատիվ սթրես
- Հեմոգլոբինոպաթիաներ
- Մանգաղաձև բջջային անեմիա[11]
- Պարոքսիզմալ գիշերային հեմոգլոբինուրիա[11]
- Արտաքին (արտաբջջային) անոմալիաներ
- Հակամարմին միջնորդավորված
- Ջերմային աուտոիմուն հեմոլիտիկ անեմիա-կարմիր բջիջների աուտոիմուն[13] :
- Ցրտային հակամարմիններով պայմանավորված անեմիա- հիմնականում միջնորդվում է IgM- ի կողմից, կարող է լինել իդիոպաթիկ[14]
- Ռեզուս անհամատեղելիություն[11]․ հեմոլիտիկ անեմիայի հիմնական պատճառը նորածինների մոտ,կարող է լինել իդիոպաթիկ
- Փոխներարկման ռեակցիա[11]
- Արյան կարմիր բջիջների մեխանիկական վնասվածք
- Միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ անեմիաները, ներառյալ թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա և մակարդման ներանոթային համախտանիշ[11]
- Ինֆեկցիաներ, ներառյալ մալարիան[11]
- Սրտի վիրահատություն
- Հեմոդիալիզ
Արյան կորուստ
- Լաբորատոր հետազոտությունների համար հաճախակի արյան նմուշառություն զուգորդված էրիթրոցիտների արտադրության անբավարարության հետ
- Վնասվածք[11] կամ վիրահատություն, որը առաջացնում է արյան սուր կորուստ
- Ստամոքսաղիքային ուղու արյունահոսություններ[11], (օրինակ պեպտիկ խոցեր) կամ քրոնիկ արյան կորուստ (օրինակ,անգիոդիսպլազիա)։
- Գինեկոլոգիական խանգարումներ[11], որոնք հիմնականում առաջացնում են քրոնիկ արյան կորուստԴաշտանային ցիկլի խանգարումներ, որն ուղեկցվում է արյան քրոնիկ կորստով
Հեղուկով ծանրաբեռնում
- Հիպերվոլեմիայի առաջացման պատճառ կարող է լինել հեղուկի ավել քանակըինչպես նաև նատրիումի չարաշահումը, որը հեղուկը պահում է անոթային տարածության մեջ[15]
- Հղիության 6-րդ շաբաթից սկսած հորմոնալ փոփոխությունները առաջացնում են մոր մոտ շրջանառվող արյան ծավալի մեծացում
Աղիքային բորբոքում
Աղեստամոքսային խանգարումները կարող են առաջացնել անեմիա։ Դրանք չեն սահմանափակվում միայն մալաբսորբցիայով, այլ հիմնականում կապված են քրոնիկ բորբոքման հետ, ինչի հետևանքով բարձրանում է հեփսիդինի մակարդակը, որը արգելակում է երկաթի ներծծումը[16][17][18]։
- Հելիկոբակտեր պիլորի ինֆեկցիա[19]
- Գլյուտեն կապված հիվանդություններ-օրինակ ցելակիա[18] և գլուտենային անհանդուրժողականություն[20]։ Անեմիան կարող է լինել ցելակիայի միակ դրսևորումը և ուղեկցվել տարբեր ախտանիշներով[21]։
- Աղիքի բորբոքային հիվանդությունն է[22][23]։
Անեմիայի տարբեր բնորոշումներ կան[24], բայց ավելի հստակ է արյան թթվածին[25] կապելու տարողության նվազումը։ Գործնական առումով կարևոր է հեմոգլոբինի մակարդակի նվազումը տվյալ տարիքային և սեռային խմբի նորմաներից[3][26]։
Remove ads
Ախտորոշում
Սահմանումներ
Անեմիան ախտորոշվում է արյան ընդհանուր քննությամբ[24]։ Դիտվում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակի նվազում[3][25][26]։ Կարևոր ցուցանիշ է նաև էրիթրոցիտների չափերի որոշումը, որը հնարավություն է տալիս տարբերակել անեմիայի պատճառները։ Տարբերակման համար կարևոր է նաև կարմիր արյան մանրադիտակային հետազոտությունը։ Ռետիկուլոցիտների քանակը ցույց է տալիս ոսկրածուծի պատասխանը։ Ռետիկուլոցիտների արտադրման ինդեքսը ասոցացվում է անեմիայի ծանրության աստիճանի հետ։ Եթե անեմիայի աստիճանը ծանր է, բայց ռետիկուլոցիտների քանակը նորմալ է, դա նշանակում է, որ ոսկրածուծի պատասխանը անադեկվատ է։ Եթե ռետիկուլոցիտների ավտոմատ հաշվումը անհնար է, պետք է այն դիտել մանրադիտակով։ Կարևոր է որոշել նաև ֆերտինի մակարդակը, բայց համոզվելուց հետո, որ բորբոքում չկա, քանի որ ֆերիտինը նույնպես հանդիսանում է սուր փուլի սպիտակուց։
Դժվար է չափել էրիթրոցիտների ընդհանուր զամգվածը[27], այդ պատճառով անեմիան գնահատելու համար օգտագործում են հեմոգլոբինի կամ հեմատոկրիտի ցուցանիշները[28]։ Անեմիան դասակարգվում է նաև ըստ ծանրության աստիճանի` թեթև (մինչև110 գ/լ ), միջին ( 80-110 գ/լ) և ծանր (80 գ/լ-ից ցածր) մեծահասակների և ոչ հղի կանանց մոտ[29]։ Այլ է պատկերը երեխաների և հղիների մոտ[29]։
Անեմիայի բնորոշում
Տարիքից և սեռից կախված՝ հեմոգլոբինի քանակը արյան միավոր ծավալում կարող է տատանվել։
Թեսթինգ
Կարմիր բջիջների չափեր
Մորֆոլոգիորեն անեմիան դասակարգվում է ըստ արյան կարմիր բջիջների չափերի։ Դա արվում է ինքնաբերաբար կամ մանրադիտակային հետազոտության միջոցով։ Չափը արտացոլվում է էրիթրոցիտների միջին ծավալով(MCV): Եթե բջիջները նորմայից ավելի փոքր են (80-ից մինչև 30 Մորֆոլոգիական մոտեցման ժամանակ անեմիա դասակարգվում է արյան կարմիր բջիջների չափերով։ Դա արվում է ինքնաբերաբար կամ մանրադիտակային հետազոտության հիման վրա։ Չափը արտացոլվում է միջին կորպուսկի ծավալում (MCV): Եթե բջիջները նորմայից ավելի փոքր են (80-ից մինչև 30 ֆլ), անեմիան համարվում է միկրոցիտար։ Եթե դրանք նորմալ չափերի են (80-100 ֆլ)՝ նորմոցիտար, և եթե դրանք նորմայից ավելի մեծ են (ավելի քան 100 ֆլ), ապա անեմիան դասակարգվում է որպես մակրոցիտար։ Այս սխեման արագորեն բացահայտում է անեմիայի ամենատարածված պատճառները։ Օրինակ՝ միկրոցիտային անեմիան հաճախ երկաթ դեֆիցիտի արդյունք է։ MCV տեղեկատվությունը սահմանափակում է այն դեպքերը, երբ հիմնական պատճառը պայմանավորված է մի շարք գործոնների համակցությամբ, ինչպիսիք են՝ երկաթի դեֆիցիտի (միկրոցիտար) և վիտամին B12 դեֆիցիտի (մակրոցիտար), որտեղ զուտ արդյունքը կարող է լինել նորմոցիտ բջիջները։
Արտադրություն ընդդեմ ոչնչացմանը կամ կորուստ
Անեմիայի «կինետիկ» մոտեցումը, թերևս, անեմիայի ամենակարևոր դասակարգումներից է։ Այս դասակարգումը կախված է մի քանի հեմատոլոգիական պարամետրերի գնահատման, հատկապես արյան ռետիկուլոցիտների (ոչ հասուն էրիթրոցիտների) հաշվարկից։
Սակավարյունություն | |||||||||||||||||||||||||||||||||
Ռետիկուլոցիտների արտադրման ցուցանիշ ցույց է տալիս ոսկրածուծի ադեկվատ ռեակցիան՝ անեմիային ի պատասխան. | Ռետիկուլոցիտերի արտադրման ցուցանիշ ցույց է տալիս անեմիային ի պատասխան ոսկրածուծի ռեակցիան, հեմոլիզի կամ արյան կորստի դեպքում առանց էրիթրոցիտների արտադրության. | ||||||||||||||||||||||||||||||||
Չկան կլինիկական տվյալներ, հեմոլիզի և արյան կորստի դեպքում կդիտվի արտադրման մաքուր խանգարում. | Կլինիկական տվյալներ և աննորմալ MCV, հեմոլիզ կամ կորուստ, արտադրման քրոնիկ խանգարում . | Կլինիկական տվյալներ և նորմալ MCV = Սուր հեմոլիզ և արյան կորուստ՝ առանց ոսկրածուծի ադեկվատ պատասխանի. | |||||||||||||||||||||||||||||||
Մակրոցիտար անեմիա (MCV>100) | Նորմոցիտար անեմիա (80<MCV<100) | Միկրոցիտար անեմիա (MCV<80) | |||||||||||||||||||||||||||||||
Անեմիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մակրոցիտար անեմիա (MCV>100) | Նորմոցիտար անեմիա (MCV 80–100) | Միկրոցիտար անեմիա (MCV<80) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բարձր ռետիկուլոցիտների քանակ | Ցածր ռետիկուլոցիտների քանակ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Միկրոցիտար անեմիա
Միկրոցիտար անեմիան առաջանում է հեմեգլոբինի սինթեզի անբավարարության հետևանքով, որն ունի բազմաթիվ պատճառներ։
- Հեմի սինթեզի խանգարումներ`
- երկաթ դիֆիցիտային անեմիա
- Քրոնիկ հիվանդությունների ժամանակ առաջացող անեմիա
- Գլոբինի սինթեզի դեֆեկտ
- Ալֆա և բետա թալասեմիաներ
- Սիդերոբլաստների դեֆեկտ
- ժառանգական սիդերոբլաստիկ անեմիա
- Ձեռքբերովի սիդերոբլաստիկ անեմիա, ներառյալ կապարով թունավորումը[32]
- Վերականգնվող սիդերոբլաստիկ անեմիա
- Այլ խանգարումներ
- Միկրոցիտար անեմիայի ամենահաճախ հանդիպող պատճառը երկաթ դիֆիցիտային անեմիան է։ Այն միկրոցիտար, հիպոքրոմ անեմիա է։ Երկաթ դիֆիցիտային անեմիան առաջանում է երկաթի անբավարար ընդունման և ներծծման խանգարման հետևանքով։ Մանկահասակ երեխաները և հղի կանայք ունեն երկաթի ավելի մեծ պահանջ։ Երկաթի ընդունումը մեծապես անհրաժեշտ է կորուստների վերացման համար, որոնք կարող են լինել մարսողական ուղու խնդիրների, ավելի հաճախ արյան դոնորության կամ դաշտանի ծանր[33] խանգարումների պատճառով։ Երկաթը հեմոգլոբինի կարևոր մասն է, իսկ երկաթի ցածր մակարդակը հանգեցնում է հեմոգլոբինի նվազմանը` արյան կարմիր բջիջների մեջ։ Միացյալ Նահանգներում, վերարտադրողական տարիքի բոլոր կանանց 12% -ը երկաթի դեֆիցիտ ունի, համեմատած մեծահասակների հետ։ Աֆրիկացի, ամերիկացի և մեքսիկացի կանանց[34] շրջանում երկաթի անբավարարությունը 20% -ից բարձր է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկաթի դեֆիցիտը՝ առանց անեմիայի, անչափահասների շրջանում ավելի ցածր առաջադիմության և ցածր IQ- ի պատճառ է, թեև դա կարող է պայմանավորված լինել սոցիալ-տնտեսական գործոններով[35][36]։ Երկաթի դեֆիցիտը անեմիայի ամենատարածված վիճակն է։ Երբեմն երկաթի դիֆիցիտը շուրթերի անկյունային հատվածների անկանոն շաղկապման պատճառն է (անկյունային ստոմատիտ)։
- Միացյալ Նահանգներում, երկաթի դեֆիցիտի ամենատարածված պատճառը արյունահոսությունն է կամ արյան կորուստը, սովորաբար, ստամոքս-աղիքային համակարգի միջոցով։ Արյունահոսության աղբյուրի հայտնաբերման համար պետք է իրականացվի արյան ընդհանուր քննություն, վերին և ստորին էնդոսկոպիա։ Տարեց տղամարդկանց և կանանց մոտ, ռիսկերը ավելի բարձր են, որը կարող է պայմանավորված լինել ստամոքսաղիքային համակարգի, արգանդի քաղցկեղի և պոլիպների հետ։
- Անեմիան կարող է լինել նաև պարազիտային վարակների դեպքում (խոզուկ, ամեբիազ, շիստոսոմոզ և այլ)[37]։
Մենզերի ինդեքսը( էրիթրոցիտների միջին ծավալը) ցույց է տալիս արդյոք միկրոցիտար անեմիան երկաթ դիֆիցիտի հետևանք է, թե թալասեմիայի, չնայած հաստատման կարիք ունի[38]։
Մեգալոբլաստիկ անեմիա
- Մեգալոբլաստիկ անեմիայի ամենատարածված պատճառը վիտամին B12-ի, ֆոլաթթվի կամ երկուսի զուգակցված անբավարարությունն է։ Ֆոլաթթվի կամ վիտամին B12-ի պակասը կարող է պայմանավորված լինել կամ ոչ պատշաճ ընդունման կամ անբավարար ներծծման հետ։ Ֆոլաթթվի անբավարարությունը, ի տարբերություն B12-ի, սովորաբար չի առաջացնում նյարդաբանական ախտանիշներ։
- Չարորակ անեմիա, առաջանում է ներքին գործոնի բացակայության պատճառով, որն անհրաժեշտ է է սննդից վիտամին B12 կապման համար։ Կասլիի ներքին գործոնի բացակայությունը կարող է առաջանալ աուտոիմուն խանգարման հետևանքով։ Առաջանում են հակամարմիններ պարիետային բջիջների նկատմամբ (ատրոֆիկ գաստրիտ), որն էլիր հերթին հանգեցնում է ներքին գործոն դիֆիցիտի։
- Մակրոցիտար անեմիա կարող է առաջանալ նաև ստամոքսի ֆունկցիոնալ մասի հեռացումից, օրինակ, ստամոքսի շրջանցող վիրահատություններից հետո, որը հանգեցնում է վիտամին B12 / ֆոլաթթու կլանման խանգարմանը։
- Հիպոթիրեոզ
- Ալկոհոլիզմը, սովորաբար առաջացնում է ոչ սպեցիֆիկ մակրոցիտար անեմիա։ Լյարդի հիվանդության այլ տեսակները նույնպես կարող են առաջացնել մակրոցիտար անեմիա։
- Դեղորայք, ինչպիսիք են մեթոտրեքսատը, զիդովուդինը և այլ նյութեր, կարող են արգելակել ԴՆԹ-ի կրկնօրինակումը
Մակրոցիտար անեմիան հետագայում կարող է բաժանվել «մեգաբալոբլաստիկ անեմիա»-ի կամ «ոչ մեգալոբլաստային մակրոցիտար անեմիա»-ի։ Մեգալոբլաստիկ անեմիայի պատճառը հիմնականում ԴՆԹ-ի սինթեզի խանգարումն է,պահպանված ՌՆԹ-ի սինթեզով, ինչը հանգեցնում է ցողունային բջիջների սահմանափակ բաժանմանը։ Մեգագոբլաստիկ անեմիաները հաճախ ուղեկցվում են նեյտրոֆիլային հիպերսեգմենտացիայով (6 -10)։ Ոչ մեգալոբլաստային մակրոցիտար անեմիաները ունեն տարբեր պատճառագիտություն։ Անեմիայի ընդհանուր, ոչ սպեցիֆիկ ախտանիշներից բացի, վիտամին B12 պակասի առանձնահատկությունները ներառում են պերիֆերիկ նեյրոպաթիա և ողնուղեղի հետին նյարդարմատիկների դեգեներացիաներ[39]։ Այլ առանձնահատկություններից են հարթ, կարմիր լեզուն և լեզվաբորբը։ Վիտամին B12- ի անբավարար անեմիայի բուժումը նախ և առաջ մշակվել է Ուիլյամ Մուրֆիի կողմից, ով շներին չկերակրեց նրանց մոտ առաջացնելով անեմիա, այնուհետև կերակրեց տարբեր նյութերով`տեսնելով, թե ինչն է նրանց նորից առողջ դարձնում։ Նա հայտնաբերեց, որ լյարդի մեծ քանակի սնուցումը կարծես թե բուժում է հիվանդությունը։ Այնուհետև Ջորջ Մինոթը և Ջորջ Ուայթփլը որոշեցին առանձացնել քիմիական դեղորայքային նյութը և, ի վերջո, կարողացան առանձացնել B12 վիտամինը լյարդից։ Բոլոր երեքը կիսեցին 1934 թվականի Նոբելյան մրցանակը բժշկության մեջ[40]։
Նորմոցիտար անեմիա
Նորմոցիտար անեմիա առաջանում է, երբ ընդհանուր հեմոգլոբինի մակարդակը նվազել է, բայց արյան կարմիր բջիջների չափը (միջին կորպուսկուլյար ծավալը) մնում է նորմալ։ Պատճառները ներառում է`
- Արյան սուր կորուստ
- Խրոնիկական հիվանդության անեմիա
- Ապլաստիկ անեմիա
- Հեմոլիտիկ անեմիա
Դիմորֆիկ անեմիա
Հեյնցի մարմնիկների անեմիա
Հեյնցի մարմինները ձևավորվում են էրիթրոցիտների ցիտոպլազմայում և հայտնվում են որպես փոքր, մուգ կետեր մանրադիտակի տակ։ Այն կարող է առաջանալ դեղանյութերի, օրինակ, ացետամինոֆենի (պարացետամոլ) կամ կարող են առաջանալ տարբեր սննդամթերքների կամ այլ նյութերի օգտագործման հետևանքով։ Կենդանիների մոտ կարող է առաջանալ տարբեր սննդամթերքների օգտագործման հետևանքով։
Հիպերանեմիա
Հիպերանեմիան ծանր հիվանդություն է, որի դեպքում հեմատոկրիտը 10% -ից ցածր է[44]։
Ռեֆրակտեր անեմիա
Ռեֆրակտեր անեմիայի ժամանակ այն չի պատասխանում բուժմանը[45], որը հաճախ երկրորդային է և դիտվում է միելոդիսպլաստիկ սինդրոմների[46] ժամանակ։ Երկաթ դեֆիցիտային անեմիան նույնպես կարող է լինել ռեֆրակեր, որպես ստամոքսաղիքային խնդիրների դրսևորում, որոնք խաթարում են երկաթի ներծծումը, և ուղեկցվում են թաքնված արյունահոսությամբ[47]։
Արյան փոխներարկում
Արյան փոխներարկումից կախյալ անեմիան առաջանում է արյան փոխներարկումից հետո[48]։ Միելոդիսպլաստիկ համախտանիշով մարդկանց մեծ մասը փեխներարկումից որոշ ժամանակ անց զարգացնում է անեմիա[49][50][51]։ Բետա թալասեմիայի դեպքում նույնպես արյան փեխներարկումը կարող է հանգեցնել անեմիայի։ Արյան փոխներարկումից առաջացած հիմնական մտահոգություններից է երկաթի գերբեռնվածությունը[49]։ Երկաթի գերհագեցումը կարող է պահանջել խելատային թերապիա[52]։
Remove ads
Բուժում
Բուժումը կախված է անեմիայի պատճառից և ծանրության աստիճանից։ Վիտամինային հավելումները, որոնք տրվում են ներքին ընդունման ձևով (ֆոլաթթու կամ վիտամին B12) կամ միջմկանային(վիտամին B12), ունեն որոշակի թերություններ։
Ներքին ընդունման երկաթի դեղամիջոցներ
Երկաթի դիֆիցիտը բավականին տարածված է զարգացող երկրներում։ Ըստ գնահատումերի՝ շատ երկրներում երեխաների 2/3-ը[53] և վերարտադրողական տարիքի կանայք տառապում են երկաթի դիֆիցիտից, նրանց 1/3-ն ունի ծանր աստիճանի անեմիա։ Երկաթի դիֆիցիտը, որն առաջացել է սննդի միջոցով անբավարար ընդունման հետևանքով, տղամարդկանց և դաշտանադադարի տարիքի կանանց մոտ հազվադեպ է հանդիպում։ Երկաթի դիֆիցիտը պահանջում է փնտրել կորստի պատճառը, ինչպիսին են օրինակ ստամոքսաղիքային ուղու խոցերից կամ հաստ ուղու քաղցկեղից արյունահոսությունները։ Երկաթի դիֆիցիտային անեմիայի թեթև և միջին ծանրության աստիճանները բուժվում են ներքին ընդունման երկաթի սուլֆատով, երկաթի ֆումարատով կամ երկաթի գլյուկոնատով։ Երկաթի հավելումներ նշանակելիս կարող են առաջանալ ստամոքսի խանգարումներ և կղանքի գույնի փոփոխություններ։ Ստամոքսային խանգարումները նվազեցնելու նպատակով պետք է երկաթը ընդունել սննդի հետ միասին, սակայն դա նվազեցնում է երկաթի ներծծումը։ Վիտամին С-ն նպաստում է երկաթի ներծծմանը, այդ պատճառով կարելի է երկաթի հավելումները ընդուլել նարինջի հյութով[54]։ Քրոնիկական հիվանդություններ դեպքում, կապված քիմիոթերապայի հետ, կամ երիկամային հիվանդությունների դեպքում որոշ մասնագետներ նշանակում են ռեկոմբինանտ էրիթրոպոետին կամ էպոետին ալֆա՝ էրիթրոցիտների արտադրությունը խթանելու նպատակով[55]։
Հարմարսողական երկաթ
Այն դեպքում, երբ երկաթի ներքին ընդունման դեպքում չկա արդյունք, կամ առկա է ներծծման դանդաղում բորբոքման հետևանքով, կարելի է երկաթը նշանակել հարմարսողական։ Օրգանիզմում ամեն օր կարող է ներծծվել մինչև 6 մգ երկաթ։ Շատ դեպքերում հիվանդը ունի ավելի քան 1000 մգ երկաթի դեֆիցիտ, որը պահանջում է փոխարինել մի քանի ամիս։ Այս դեպքում պետք է միաժամանակ նշանակել էրիթրոպոետին[56]։
Արյան փոխներարկում
Արյան փոխներարկումները, առանց ախտանիշների, խորհուրդ չեն տրվում, եթե հեմոգլոբինի մայարդակը ցածր չէ 60-80 գ / լ-ից (6-ից 8 գ / դլ)[4]։ Պսակաձև զարկերակների ախտահարմամբ հիվանդները, ովքեր արյունահոսություններ չունեն, արյան փոխներարկումը խորհուրդ է տրվում միայն այն դեպքում, երբ հեմոգլոբինը 70-80 գ / լ-ից ցածր է (7-ից 8 գ / դլ)[7][57]։ Հակառակ դեպքում պետք է արյուն փոխներարկել սրտանոթային անկանոնությունների դեպքում[58]։
Էրիթրոպոեզի խթանիչներ
Էրիթրոպոեզի խթանիչների օգտագործումը կապված է հեմոգլոբինի մակարդակի պահպանման համար, որը նվազեցնում է փոխներարկման իրականացման անհրաժեշտությունը[59]։ Դրանք պետք չէ օգտագործել թեթև և միջին աստիճանի անեմիաների դեպում։ Այն խորհուրդ չի տրվում քրոնիկ երիկամային հիվանդությունների ժամանակ, եթե հեմոգլոբինի մակարդակը ցածր է 10 գ/լ-ից կամ առկա է անեմիայի ախտանիշներ[59][60]։
Հիպերբարիկ օքսիգենացիա
Անեմիայի բուժման համար օգտագործվում է նաև հիպերբարիկ օքսիգենցիա[61][62], որը հատկապես խորհուրդ է տրվում այն հիվանդներին, որոնց արգելված է արյան փոխներարկումը[61], կամ երբ հիվանդը հրաժարվում է փոխներարկումից[63], օրինակ՝ Եհովայի վկաները։
Remove ads
Համաճարակաբանություն
Երկաթի անբավարարությունից տուժել է մոտ 610 միլիոն մարդ կամ բնակչության 8.8%-ը[9]։ Այն կանանց մոտ (9.9%) փոքր-ինչ ավելի տարածված է, քան տղամարդկանց մոտ (7.8%)[9]: Երկաթ դեֆիցիտային անեմիան ազդում է ևս 375 միլիոնի վրա[9]։
Անեմիայի դեպքերի թիվը ըստ երկրների (2019)
Remove ads
Պատմություն
Անեմիայի մասին խոսվել է ավելի քան 4000 տարի[64]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads