From Wikipedia, the free encyclopedia
Նեպտունի օղակների համակարգը շատ ավելի թույլ են արտահայտված, քան, օրինակ Սատուրնինը։ Օղակների համակարգում կան հինգ օղակներ։ Այն հայտնաբերվել է, սկզբում որպես աղեղներ, 1984 թվականին Չիլիում, Պատրիս Բուշեյի, Ռեյնհոլդ Հաֆների և Ժան Մանֆրոյդի կողմից Լա Սիլյայի աստղադիտարանում[1][2]։ Դրանք լուսանկարվել են 1989 թվականին «Վոյաջեր-2» սարքի կողմից[3]։ Նեպտունի օղակների ամենախիտ մասերը համեմատելի են Սատուրնի օղակների առավել նոսր մասերի հետ, ինչպիսիք են C օղակը կամ Կասինիի բաժանումը, սակայն Նեպտունի օղակների համակարգի մեծ մասը բավականին նոսր է, աղոտ և փոշիացված, ավելի շատ նման է Յուպիտերի օղակներին։ Նեպտունի օղակները անվանվել են այն աստղագետների պատվին, ովքեր զգալի ներդրում են ունեցել մոլորակի հետազոտություններում[3]` Գալլե, Լե Վերյե, Լասսել, Արագո և Ադամս[4][5]։ Նեպունը ունի նաև աղոտ անանուն օղակ, որը ունի Գալատեա արբանյակի ուղեծրին մոտ ուղեծիր։ Այլ երեք արբանյակներ պտտվում են օղակների միջև` Նայադան, Տալասան և Դեսպինան[5]։
Նեպտունի օղակները կազմված են չափազանց մուգ նյութից, նման օրգանական միացություններին, որոնք ռադիացիայի ազդեցության են ենթարկվել, Ուրանի օղակների նման[6]։ Փոշու մասնաբաժինը օղակներում (20% - 70% միջև) բարձր է[6], մինչդեռ նրանց օպտիկական խորությունը ցածրից միջին է, պակաս քան 0,1[7]։ Ադամսի օղակը պարունակում է հինգ առանձին աղեղներ, որոնք անվանվել են՝ Ֆրատերնիտե, Էգալիտե 1 և 2, Լիբերտե, և Կուրաժ (անվանումները ֆրանսիական նշանաբանից են՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն», ավելացնելով «խիզախություն» բառը)։ Աղեղները զբաղեցնում են նեղ ուղեծրի մասը և տարորինակորեն հաստատուն են, իրենց հայտնաբերման ժամանակից միայն մի փոքր են փոխվել[6]։ Թե ինչպես են աղեղները հաստատուն մնում դեռևս քննարկման առարկա է։ Այնուամենայնիվ, նրանց հաստատունությունը հավանաբար պայմանավորված է Ադամսի օղակի և նրա հովիվ արբանյակի, Գալատեայի միջև ուղեծրային ռեզոնանսով[8]։
Համեմատաբար նեղ, մոլորակից ամենահեռու Ադամսի օղակը տեղակայված է 63 000 կմ հեռավորության վրա մոլորակի կենտրոնից, Լևերյեի օղակը գտնվում է 53 000 կմ հեռավորության վրա և ավելի լայն է, ավելի թույլ Գալեյի օղակը գտնվում է 42 000 կմ հեռավորության վրա։ Արագո օղակը գտնվում է 57 000 կմ հեռավորության վրա։ Լևերյե օղակի արտաքին սահմանից մինչև Արագոյի ներքին սահմանը գտնվում ե լայն Լասսելի օղակը[9]։
Օղակի անունը | Շառավիղը (կմ)[5] | Լայնությունը (կմ) | Հարաբերական խորություն (կմ) | Օպտիկական խորություն | Փոշու ֆրակցիան, %[10] | Էկսցենտրիսիտետ | Թեքում (°) | Ծանոթություններ |
---|---|---|---|---|---|---|---|---|
Գալլե | 40,900–42,900 | 2,000 | 0.15[6] | ~ 10−4[6] | 40–70 | անհայտ | անհայտ | Լայն աղոտ օղակ |
Լևերյե | 53,200 ± 20 | 113[7] | 0.7 ± 0.2[7] | 6.2 ± 1.5×10−3[7] | 40–70 | անհայտ | անհայտ | Նեղ օղակ |
Լասսել | 53,200–57,200 | 4,000 | 0.4[6] | ~ 10−4[6] | 20–40 | անհայտ | անհայտ | Լասսելի օղակը աղոտ նյութի զանգված է որը ընկած է Լևերյեի և Արագոյի օղակների միջև |
Արագո | 57,200 | <100[6] | անհայտ | անհայտ | անհայտ | անհայտ | անհայտ | |
Ադամս | 62,932 ± 2 | 15–50[7] | 0.4[6] 1.25–2.15[7] (աղեղներում) |
0.011 ± 0.003[7] 0.03–0.09[6] (աղեղներում) |
20–40 40–70 (աղեղներում) |
4.7 ± 0.2×10−4[11] | 0.0617 ± 0.0043[11] | Հինգ պայծառ աղեղներ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.