Նեպտունի օղակներ
From Wikipedia, the free encyclopedia
Նեպտունի օղակների համակարգը շատ ավելի թույլ են արտահայտված, քան, օրինակ Սատուրնինը։ Օղակների համակարգում կան հինգ օղակներ։ Այն հայտնաբերվել է, սկզբում որպես աղեղներ, 1984 թվականին Չիլիում, Պատրիս Բուշեյի, Ռեյնհոլդ Հաֆների և Ժան Մանֆրոյդի կողմից Լա Սիլյայի աստղադիտարանում[1][2]։ Դրանք լուսանկարվել են 1989 թվականին «Վոյաջեր-2» սարքի կողմից[3]։ Նեպտունի օղակների ամենախիտ մասերը համեմատելի են Սատուրնի օղակների առավել նոսր մասերի հետ, ինչպիսիք են C օղակը կամ Կասինիի բաժանումը, սակայն Նեպտունի օղակների համակարգի մեծ մասը բավականին նոսր է, աղոտ և փոշիացված, ավելի շատ նման է Յուպիտերի օղակներին։ Նեպտունի օղակները անվանվել են այն աստղագետների պատվին, ովքեր զգալի ներդրում են ունեցել մոլորակի հետազոտություններում[3]` Գալլե, Լե Վերյե, Լասսել, Արագո և Ադամս[4][5]։ Նեպունը ունի նաև աղոտ անանուն օղակ, որը ունի Գալատեա արբանյակի ուղեծրին մոտ ուղեծիր։ Այլ երեք արբանյակներ պտտվում են օղակների միջև` Նայադան, Տալասան և Դեսպինան[5]։