հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Ներսես Գեդեոնի Հովհաննիսյան (հոկտեմբերի 12, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 23, 2016[2], Մոսկվա, Ռուսաստան[3]), հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987), հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի դափնեկիր (2013)։
Ներսես Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1938 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հոկտեմբերի 23, 2016[2] (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր դերասան սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0644489 |
Ավարտել է Երևանի № 58 ռուսական դպրոցը և մինչ ինստիտուտ ընդունվելն աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ 1959 թվականից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում նախ որպես ռեժիսորի ասիստենտ, ապա՝ որպես ռեժիսոր։ 1966-1967 թվականներին աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում. եղել է Յուլի Ռայզմանի` «Քո ժամանակակիցը» ֆիլմի ռեժիսորի օգնականը։ Որպես դերասան նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ Խոշոր շահում, Վերջին կիրակին, Մենավոր ընկուզենի և այլն։ Որպես ռեժիսոր ճանաչում է գտել հատկապես Հարսնացու հյուսիսից ֆիլմի նկարահանումից հետո։ 1983 թվականին «Երջանկության մեխանիկան» ֆիլմի համար արժանացել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և Կոմերիտմիության մրցանակի։
«Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է խորհրդային կինոռեժիսորներին (Ռայզման, Կալատոզով, Պիրև) նվիրված վավերագրական ֆիլմերի շարք։ «Михаил Калатозов. Путь к себе» ֆիլմի համար Արվեստի մասին ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Լումիեր եղբայրների անվան բրոնզե մեդալի։
Ներսես Հովհաննիսյանը «Բումերանգ» երգիծական կինոալմանախի գեղարվեստական ղեկավարն է ու գլխավոր խմբագիրը, հանդիսանում է կինոստուդիայի ղեկավարության ու Հայաստանի կինեմատոգրաֆների միության անդամ, Հայկական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր։
Վերջին տարիներին ապրել է Մոսկվայում[4]։
Թաղված է Տրոյեկուրովյան գերեզմանատանը[5]։
Ներսես Հովհաննիսյանի եղբայրը Հայկական ԽՍՀ արվեստների վաստակավոր գործիչ և կոմպոզիտոր Գագիկ Հովունցն է[6]։
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1997 | Երկարակեցություն |
1986 | Օտար խաղեր |
1985 | Հրամանատարին հյուր |
1980 | Թռիչքն սկսվում է երկրից |
1977 | Խոհարարները եկել են մրցույթի |
2017 թվականին Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի 30 հասցեում բացվել է Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը (ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան, քանդակագործ՝ Հայկ Պետրոսյան)[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.