խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ Առաջին քարտուղար (1894-1971) From Wikipedia, the free encyclopedia
Նիկիտա Սերգեևիչ Խրուշչով (ռուս.՝ Ники́та Серге́евич Хрущёв, ապրիլի 3 (15), 1894[2], Կալինովկա, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 11, 1971[3][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային պետական գործիչ, ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար 1953-1964 թթ., ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ 1958-1964 թթ., Խորհրդային Միության հերոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։
Նիկիտա Խրուշչով Никита Хрущёв | |||
| |||
---|---|---|---|
սեպտեմբերի 14, 1953 - հոկտեմբերի 14, 1964 | |||
Նախորդող | Գեորգի Մալենկով (դե ֆակտո) | ||
Հաջորդող | Լեոնիդ Բրեժնև | ||
| |||
մարտի 27, 1958 - հոկտեմբերի 14, 1964 | |||
Նախորդող | Նիկոլայ Բուլգանին | ||
Հաջորդող | Ալեքսեյ Կոսիգին | ||
| |||
դեկտեմբերի 26, 1947 - դեկտեմբերի 16, 1949 | |||
Նախորդող | Լազար Կագանովիչ | ||
Հաջորդող | Լեոնիդ Մելնիկով | ||
Կուսակցություն՝ | Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն (1918–1964) | ||
Կրթություն՝ | Համամիութենական արդյունաբերական ակադեմիա և Դոնեցքի ազգային տեխնիկական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և հեղափոխական | ||
Ազգություն | ռուս | ||
Դավանանք | աթեիզմ | ||
Ծննդյան օր | 1894 ապրիլի 15 | ||
Ծննդավայր | Կալինովկա, Կուրսկի մարզ, Ռուսական կայսրություն | ||
Վախճանի օր | 11 սեպտեմբերի 1971 77) (տարիքը | ||
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ | ||
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց[1] | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ | ||
Ամուսին | Եֆրոսինիա Խրուշչովա (1914-1919) Նինա Խրուշչովա (1923-1971) | ||
Զավակներ | Յուլիա Լեոնիդ Ռադա Սերգեյ Ելենա | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
1930-ական թվականներին սկսել է զբաղեցնել բարձր պաշտոններ։ Եղել է Ուկրաինայի կոմկուսի առաջին քարտուղար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ») տարիներին (1941-1945) եղել է տարբեր ռազմաճակատների ռազմական խորհրդի անդամ։
1953 թ.՝ Իոսիֆ Ստալինի մահից հետո, հաղթել է իշխանության համար մղվող պայքարում։ Իշխանության գալուց հետո հանդես է եկել ստալինյան բռնությունների սուր քննադատությանբ[6], չնայած որ ինքն էլ ժամանակին հատուկ դաժանությամբ էր աչքի ընկել հակակոմունիստական զանգվածների դեմ պայքարելիս։ Խրուշչովի նախագահության տարիներին բռնությունների ծավալն անհամեմատ նվազել է, մեծ քանակությամբ բռնադատվածների ներում է շնորհվել, բազմաթիվ կալանավորներ ու աքսորյալներ ազատ են արձակվել և նույնիսկ տեղի են ունեցել դատավարություններ բռնություններն իրականացնողների նկատմամբ։
Միևնույն ժամանակ, «Խրուշչովյան ձնհալի» տարիներին մեղմացան խորհրդային գաղափարախոսական գրախոսության պահանջները, որոշ թույլտվություններ ու ազատություններ ստացան գյուղացիները, փոքր-ինչ ավելացավ մասնավոր տնտեսություն ունենալու նրանց իրավունքը, տեղաշարժվելու հնարավորությունները[7]։
Իշխանությունից հեռացվել է 1964 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.