ռուս նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Իլյիչ Անդրեցով (ռուս.՝ Николай Ильич Андрецов, 4 փետրվարի, 1909, Ալեքսանդրովսկ-Գրուշևսկի – 11 հուլիսի, 1992, Սանկտ Պետերբուրգ), ռուս խորհրդային գեղանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Նիկոլայ Անդրեցով ռուս.՝ Николай Андрецов | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1909 |
Ծննդավայր | Շախտի, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 11, 1992 (83 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Նիկոլայ Անդրեցովը ծնվել է 1909 թվականի փետրվարի 4-ին Ալեքսանդրովսկ-Գրուշևսկի քաղաքում (1921 թվականից՝ քաղաք Շախտի, Ռոստովի մարզ)։ 1930 թվականին մեկնել է Լենինգրադ և սկսել սովորել Պրոլետարական կերպարվեստի ինստիտուտի բանվորական ֆակուլտետում[2]։ 1932-1939 թվականներին սովորել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության բաժնում։ 1939 թվականին ավարտել է ինստիտուտը՝ որպես դիպլոմային աշխատանք ներկայացնելով «Սահմանապահներ» նկարը, որ ստեղծել էր պրոֆեսոր Ն. Պետրովի ղեկավարությամբ։ Ստացել է գեղանկարչի կոչում[3]։
1939 թվականից Նիկոլայ Անդրեցովը մասնակցել է տարբեր ցուցահանդեսների՝ ներկայացնելով իր աշխատանքները Լենինգրադի առաջատար նկարիչների ստեղծագործությունների կողքին։ Ստեղծել է ժանրային ու պատմական նկարներ, դիմանկարներ, բնանկարներ։ 1939 թվականին սկսել է դասավանդել Լենինգրադի Նկարչական միջնակարգ դպրոցում, որի տնօրենն է եղել 1947 թվականի հունիսից մինչև 1952 թվականի հուլիս։ 1952 թվականից դասավանդել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում, եղել է դոցենտ։ Նրա աշխատանքներից են «Գերմանական հրետանային խմբավորման ջախջախումը Պետերգոֆի մոտ» (ռուս.՝ «Разгром артиллерийской немецкой группировки под Петергофом»)[4], «Ձկնորսները Ռիգայի ծովափին»[5] (1951), «Բեռնանավեր Նևայի վրա»[6], «Ռիգայի ծովեզերք»[7] (երկուսն էլ 1956), «Միջին Ասիայի լեռներում» (1957), «Կոլտնտեսական ձկնորսական գյուղում»[8] (1960), «Ուրալի դոմնային բանվորներ»[9], «Ձկնորսներ» (երկուսն էլ 1961), «Դոմնային բանվորներ»[10] (1964), «Գործարանում»[11] (1975), «Ծովեզերքին»[12] (1977) և այլ նկարներ։ 1960-1970 թվականներին աշխատել է Լենինգրադի նկարիչների արվեստի տանը, որտեղ նրան պատուհանի մոտ կանգնած, վրձինները ձեռքին նկարել է Իվան Սորոկինը 1976 թվականին։
1980-ական ու 1990-ական թվականների սահմանագծին Նիկոլայ Անդրեցովի աշխատանքները ներկայացվել են Եվրոպայի հանրությանը՝ մասնակցելով մի շարք արասահմանյան ցուցահանդեսների[13][14][15]։
Նիկոլայ Անդրեցովը մահացել է 1992 թվականի հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում։
Նկարչի աշխատանքները պահվում են տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում ու այլ երկրներում։ Հայտնի են Անդրեցովի դիմանկարները՝ ստեղծված հայտնի նկարիչների, այդ թվում նաև Ն. Բաբասյուկի (1972)[16] և Ի. Սորոկինի (1976) կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.