From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլա Գրուևսկի (մակեդոներեն՝ Никола Груевски, օգոստոսի 31, 1970[1][2], Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի պետական և քաղաքական գործիչ, Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ 2006 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2016 թվականի հունվարի 15-ը[3]։
Նիկոլա Գրուևսկի մակեդոներեն՝ Никола Груевски | |||
| |||
---|---|---|---|
օգոստոսի 27, 2006 - հունվարի 15, 2016 | |||
Կուսակցություն՝ | Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն – Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցություն | ||
Կրթություն՝ | St. Clement of Ohrid University of Bitola? և Սկոպյեի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ | ||
Ազգություն | Հյուսիսային Մակեդոնիա | ||
Դավանանք | ուղղափառություն | ||
Ծննդյան օր | օգոստոսի 31, 1970[1][2] (53 տարեկան) | ||
Ծննդավայր | Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||
Քաղաքացիություն | Հյուսիսային Մակեդոնիա | ||
Հաղթելով խորհրդարանական ընտրություններում փոխարինել է Վլադո Բուչկովսկուն։ Մինչ 2002 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է Մակեդոնիայի ֆինանսների նախարարի պաշտոնը։
Նիկոլա Գրուևսկին ծնվել է 1970 թվականի օգոստոսի 31-ին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեում։
Նրա հայրը՝ Տալո Գրուևսկին ծնունդով եղել է Եգեյան Մակեդոնիայի (ներկայումս Հունաստանի Հանրապետության մաս է կազմում) Կրուշորադի գյուղում։ Նա եղել է փախստական։ 20-րդ դարի սկզբին գյուղը դարձել է մակեդոնական։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նրա պապը՝ Նիկոլա Գրուևսկին զորակոչվել է Հունաստանի թագավորության արքայական բանակ։ Վերջինս զոհվել է 1940-1941 թվականների հույն-իտալական պատերազմների ժամանակ։
Նիկոլան ստացել է իր պապու անունը։ Երիտասարդ Նիկոլայի այրի տատն ու հայրը գաղթել են քաղաքացիական պատերազմների կազմալուծված Հունաստանից և բնակություն հաստատել Սկոպյե քաղաքում։
Տալո Գրուևսկին աշխատել է Սերբիայում, եղել է Բելգրադի համալսարանի դոկտոր։ Նա նաև երկար տարիներ եղել է Մակեդոնիայի Հանրապետության պետական համալսարանի պրոֆեսոր։ Նրա մայրը եղել է Մակեդոնիայի ներքին գործերի առաջին նախարարի քույրը։
1998 թվականին Նիկոլա Գրուևսկին հիմնադրել և ղեկավարել է Մակեդոնացիների բրոքերային միավորումը։ 1998-1999 թվականներին եղել է Մակեդոնիայի Հանրապետության առևտրի նախարարը։
1999-2002 թվականներին զբաղեցրել է Մակեդոնիայի ֆինանսների նախարարի պաշտոնը։ Միաժամանակ նաև եղել է Մակեդոնիայի համաշխարհային և եվրոպական, ինչպես նաև վերակառուցման և զարգացման բանկերի կառավարիչը։
Ֆինանսական համակարգի բնագավառում անցկացրած բարեփոխումների հետևանքով նա ճանաչվել է Մակեդոնիայի անկախ Հանրապետության լավագույն ֆինանսների նախարարը[4]։
2000-2002 թվականներին ղեկավարել է Մակեդոնիայի կառավարությանը առընթեր պետական արժեթղթերի հանձնաժողովը։ 2002 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականի օգոստոսը եղել է Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավոր։
Իր կառավարման ընթացքում աչքի է ընկել իր կտրուկ դիրքորոշումներով։ Հաղթելով խորհրդարանական ընտրություններում՝ 2006 թվականի օգոստոսի 27-ին նախագահի հրամանագրով նշանակվել է երկրի վարչապետ։
Իր կառավարման ընթացքում Մակեդոնիայի Հանրապետությունում բռնկվել է միջկուսակցական լարվածություն։ Որպես դրա արդյունք ի պաշտպանություն Գրուևսկու` 2015 թվականի մայիսի 19-ին Սկոպյեի կենտրոնական հրապարակում անցկացվել է հանրաքվե, որը եղել է խոշորագույնն ամբողջ երկրի պատմության ընթացքում։ Դրան ներկա է գտնվել ավելի քան 90 հազար մարդ։
2016 թվականի հունվարի 15-ին հրաժարական է տվել։ Իր կառավարման ընթացքում վայելել է մակեդոնացիների սերն ու հարգանքը։ Պաշտոնաթող լինելուց հետո լուսանկարվել է Ալբանիայի դրոշի ֆոնի վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.